Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ալբանիայի հավաքականը հաղթանակի համար 2 մլն եվրո կստանա

Ալբանիայի հավաքականին ԵՎՐՈ-2016 խմբային փուլի ուղեգիր ստանալու համար 2 մլն եվրոյի պարգևավճար է սպասվում, հայտնում է ալբանական գլխավոր ֆուտբոլային ֆեյսբուքյան էջերից մեկը:

Դեռ ամռանը ալբանական լրատվամիջոցները հաղորդում էին 1 մլն եվրո պարգևավճարի մասին, սակայն այժմ այդ գումարը կրկնապատկվել է:

Ալբանիայի հավաքականը ԵՎՐՈ-2016 ուղեգիր կարող է նվաճել հենց Հայաստանի հավաքականի հետ խաղից հետո, եթե կարողանա հաղթանակ տանել: