Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ագուերոն ասել է, թե որտեղ է պատրաստվում շարունակել կարիերան «Սիթիից» հեռանալուց հետո

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն խոստովանել է, որ մտադիր է վերադառնալ Արգենտինա, երբ նրա պայմանագիրը անգլիական ակումբի հետ ավարտվի:

Հարձակվողը նշել է, որ չի պատրաստվում հանդես գալ  եվրոպական այլ ակումբում:

«Ես միշտ ասել եմ, որ ցանկանում եմ վերադառնալ Արգենտինա ՝ «Ինդեպենդիենտե»: Երբ իմ պայմանագիրը ավարտվի «Մանչեսթեր Սիթիի» հետ, ես կանեմ դա: Չեմ ուզում վերադառնալ հայրենիք մեծ տարիքում: Եթե ամեն ինչ լավ լինի, ապա 31 տարեկանում նորից կխաղամ Հարավային Ամերիկայում»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում So Foot-ը: