Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ագուերո. «Եթե Մեսսին ուզում է տեղափոխվել Սիթի, թող տեղափոխվի»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն խոսել է իր ազգային հավաքականի թիմակից Լիոնել Մեսսիի տրանսֆերի մասին:

«Եթե Մեսսին ուզում է տեղափոխվել Սիթի, թող տեղափոխվի: Լեոյի համար դժվար է որոշում կայացնել, քանի որ նա փոքր տարիքից հանդես է գալիս կատալոնական ակումբի կազմում և այժմ անգամ չի պատկերացնում իրեն մեկ այլ թիմի կազմում:

Հույս ունեմ, որ մի օր կտեսնեմ նրան «Մանչեսթեր Սիթիի» մարզաշապիկով, չնայած դա միայն  նրանից է կախված»,- ասել է Ագուերոն: