Լրացուցիչ

Ընտրել լեզուն

ԱԱ 2018. Մեր մրցակիցները: Դանիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Հայտնի է դարձել Դանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի անունը:

«Մալյմոյի» նախկին գլխավոր մարզիչ Օգե Հարեյդեն առաջիկա 2 տարիները կաշխատի Դանիայի ընտրանու հետ,- տեղեկացնում է Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

62-ամյա մասնագետի պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2018թ, որը իր մեջ հնարավորություն է ներառում երկարաձգել այն ևս 2 տարով: Հարեյդեն կսկսի իր աշխատանքը Դանիայի ազգային հավաքականի կազմում 2016թ. մարտի 1-ից:

Ավելացնենք, որ Դանիայի ընտրանին  2018թ. Աշխարհի առաջնության որակավորման փուլը կսկսի Հայաստանի ազգային հավաքականի դեմ խաղով: