Լրացուցիչ

Ընտրել լեզուն

50 հազար գոլ Բունդեսլիգայում

Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Կարիմ Բելարաբին «Աուգսբուրգի» դեմ հանդիպման 23-րդ րոպեին առաջ է մղել իր թիմին: Այս գոլը 50-հազարերոդն էր Բունդեսլիգայի պատմության մեջ:

Նշենք, որ այդ գոլերից 46-ը հեղինակել են դարպասապահները, 214-ը գրանցվել է 1-ին րոպեին, 617-ը՝ ավելացված ժամանակում, 984-ը՝ սեփական դարպասին:

Բունդեսլիգայի պատմության լավագույն ռմբարկուն «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Գերդ Մյուլերն է, որը դարձել է 365 գոլի հեղինակ: