Լրացուցիչ

Ընտրել լեզուն

5 տարի առաջ այս օրը Ալեսանդրո Դել Պիերոն իր վերջին տնային խաղն անցկացրեց «Յուվենտուսի» կազմում (տեսանյութ)

5 տարի առաջ այս օրը՝ 2012թ. մայիսի 12-ին «Յուվենտուսի» լեգենդ Ալեսանդրո Դել Պիերոն իր վերջին տնային հանդիպումն անցկացրեց «Բյանկոներիների» կազմում։ «Ատալանտայի» հետ խաղում 37-ամյա ավագը դարձավ գոլի հեղինակ, իսկ երկրորդ խաղակեսում փոխարինվեց։

Դել Պիերոն «Յուվենտուսում» անցկացրեց 19 տարի, 11 տարի՝ որպես ավագ։ 513 հանդիպումներում հարձակվողը դարձավ 208 գոլի հեղինակ։