Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

5 պատճառ, թե ինչու Ֆրանսիային չպետք է ջնջել ֆավորիտների ցանկից

Ֆուտբոլային տոնը Ֆրանսիայում սկսվեց, ու այն բացեց մրցաշարի ֆավորիտներից մեկը` տանտերերի հավաքականը: Սակայն, արդեն առաջին խաղակեսում դժգույն խաղից հետո շատ մասնագետներ ու երկրպագուներ սկսեցին փաստել, որ ֆրանսիացիները ապագա չեմպիոնին վայել չեն խաղում: Ֆրանսիան մեծ դժվարությամբ հաղթեց Ռումինիային` միայն նախավերջին րոպեին կատարված ֆանտաստիկ կրակոցի հաշվին, մինչդեռ թիմային ակտիվ խաղը ողջ հանդիպման ընթացքում Դեշամի թիմին պակասում էր: Այնուամենայնիվ, Ֆրանսիային հաշվից հանելը դեռ շատ շուտ է, և ահա թե ինչու…

1.Առաջնության ավարտին դեռ 50 խաղ կա

Ցանկացած մրցաշարի առաջին խաղ տարբերվում է իր էներգետիկայով, լարվածությամբ ու խաղի որակով: Պատահական չէ, որ դեռ ոչ մի անգամ Եվրոպայի առաջնությունների բացման խաղում 3 գնդակից ավելի չի խփվել: Բացման խաղը թիմի համար վերցնել որպես գնահատման առարկա ու հանել նրանց ֆավորիտների ցանկից` մեծ շտապողականություն է, ինչը բազմիցս ապացուցել են իտալացիները: Չեմպիոնները աճում ու հզորանում են ավելի շատ առաջնության ընթացքում, քան դրանից առաջ, ուստի դեռ շատ վաղ է դատել` ինչպես կխաղա Ֆրանսիան իր երկրորդ, երրորդ, իսկ մեկ ամիս անց` գուցե և յոթերորդ խաղը:

3522FEB000000578-0-A_colourful_opening_ceremony_takes_place_before_France_and_Roman-a-9_1465586493153

2.Բացման խաղի լարվածությունը ծանրացել էր ֆրանսիացիների ուսերին

Եվրոպայի առաջնությունը ամենամեծ ֆուտբոլային տոներից մեկն է, որին ողջ աշխարհի երկրպագուները ու հատկապես ֆրանսիացիները սպասել են շատ երկար: Ֆուտբոլային այս մեծ իրադարձությունը ընդունելու երջանկությանը զուգահեռ` Ֆրանսիայում աճեց մի շատ տաղանդավոր սերունդ, որից կարելի է կրկին մեծ հաջողություն ակնկալել: Ու նրանք պարտավոր են անել դա, չէ որ մինչ այս վերջին երկու դեպքերում Ֆրանսիան հաղթել է բոլոր այն մեծ մրցաշարերում, որոնք ընդունել է սեփական հարկի տակ /1984թ. Եվրոպայի ու 1998թ. Աշխարհի առաջնությունները/: Ֆրանսիան բոլորի ֆավորիտն է, Վիվառոն ֆրանսիացիների հաղթանակը ԵՎՐՈ-2016-ում գնահատում էր  4.00 գործակցով: Ավելին, ֆրանսիացիներից երեկ Փարիզում սպասում էին ոչ միայն հաղթանակ, այլև այն ֆուտբոլային տոնը, որին երկար սպասում էին բոլորը: Եթե պատկերացրեցիք լարվածության նման ծավալը, ապա կպատկերացնեիք նաև, որ ֆրանսիացիների այս կազմին շատ դժվար էր լինելու հաղթահարել այն: Իզուր չէ, որ նրանք սկսեցին աստիճանաբար ուշքի գալ ու մինչև խաղավերջ նրանց խաղը էականորեն թեթևացավ: Մինչդեռ մրցակիցը ոչ մի կորցնելու բան չուներ: Երկորդ խաղում այս ամենը այլևս խոչընդոտ չի լինի: Բացման խաղի լարվածությունը հասկանալու համար պետք է հետ նայել ու տեսնել, որ սկսած 1984թ. երբ Եվրոպայի առաջնությունը սկսել են բացել տանտերերը, մինչ այս միայն 2 անգամ էին նրանք կարողացել հաղթել` 1984թ. նույն Ֆրանսիան և 2000թ. Բելգիան:

35232BE400000578-3635902-image-a-44_1465589340498

3.Ֆրանսիացիների առաջին պաշտոնական խաղը վերջին 2 տարում

Առաջնությունները ընդունող երկիրները միշտ ունենում են խնդիր` ցուցադրական հանդիպումներից մրցակցային դաշտ տեղափոխվելու հարցում: Երկու տարի շարունակ միայն ընկերական հանդիպումներ անցկացնելը մի խորը թմբիր է, որից քչերն են կարողանում դուրս գալ: Պաշտոնական հանդիպման համար անհրաժեշտ է բարձր կենտրոնացում, մրցակցության զգացողություն, ու առաջին խաղը գրեթե միշտ օգտագործվում է դա ետ բերելու համար: Միայն երբ ավելի ահագնացող դարձավ ինչ-որ կարևոր բան կորցնելու վտանգը, ֆրանսիացիները ուշքի եկան ու նրանց /Պայեի/ մոտ վերջապես ստացվեց:

4.Ֆրանսիայի այս կազմը դեռ նոր է վերածվում թիմի

ԵՎՐՈ-2016-ի բացման խաղում Ֆրանսիայի հավաքականը նման էր Փարիզի, որը դեռ չուներ Էյֆելյան աշտարակ: Խաղը ցույց տվեց, որ Ֆրանսիայի հավաքականում թիմի կայացման գործընթացը Դիդիե Դեշամը դեռ չի ավարտել, ու նա դա պլանավորում է անել հենց մրցաշարի ընթացքում: Դրա մասին է փաստում այն, որ մարզիչը երկրորդ կեսում փոխարինեց երկու թվացյալ առաջատարներին` Անտուան Գրիզմանին ու Պոլ Պոգբային: Արդյունքում, քիչ անց դաշտում մեկ այլ ֆուտբոլիստ թիմի առաջատար դառնալու լուրջ հայտ ներկայացրեց: Այո, այսօր Ֆրանսիան չունի կայացած ու ընդունված Զիդան և Անրի, իսկ բոլոր նրանք, ովքեր դիտարկվում են որպես թիմի առաջին դեմքեր, դեռ 30 խաղ էլ չեն հասցրել անցկացնել ազգային ընտրանու մարզաշապիկով: Իհարկե, սա թերություն է, ու այս պահին հնարավոր չէ չհիշել Կարիմ Բենզեմային, սակայն սա ոչ թե բացահայտում է երեկվա խաղից, այլ փաստ, որ հայտնի էր դեռ առաջնությունից առաջ, ու չէր խանգարում Ֆրանսիային ֆավորիտների շարքին դասել: Ավելի կարևոր է այն, որ Դեշամն ունի իր թիմում այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր ունեն բավարար որակներ ու կամք իրենց վրա խաղ վերցնելու, իսկ դա Պայեն ապացուցեց:

13432265_1150211121698399_8577666745262347149_n

5.Ռումինիայի հետ հեշտ չէ տոնական խաղ ցուցադրել

Իհարկե, կցանկանայինք տեսնել ավելի գրավիչ ու թեթև բացման խաղ, աշխույժ հարձակողական գործողություններ Ֆրանսիայի կողմից, սակայն պետք չէ թերագնահատել նաև վերջիններիս մրցակցին: Ռումինիայի հավաքականը պաշտպանությունում շատ կազմակերպված ու հզոր թիմ է, ինչը շատ վատ նորություն է հայ երկրպագուների համար, չէ որ մեր թիմը խաղալու է նրանց հետ ԱԱ-2018 ընտրական փուլում: Բավական է նշել, որ ռումինացիները ողջ ընտրական փուլի ժամանակ բաց էին թողել ընդամենը 2 գնդակ` նույնքան, որքան այս խաղում: Ավելին, թիմերի վերջին 5 հանդիպումներում 4 անգամ ոչ-ոքի էր գրանցվել, ուստի Ֆրանսիայի հաղթանակը արժանի է բարձր գնահատականի:

Հ.Գ. Չմոռանանք նաև, որ թե ֆուտբոլային տարին, թե այս մրցաշարը` հատկապես, լի են անակնկալներով: Դեռ բախտ կունենաք դիտելու գոնե առաջին տուրի հանդիպումները, իսկ ապա կփորձենք գծագրել ֆավորիտների առաջին ցանկը և դասավորվածությունը:

Կարեն Ռաֆայելյան


Պոլ Պոգբան ցուցադրել է իր երաժշտական տվյալներն՝ Անտուան Գրիզմանի ընկերակցությամբ (տեսանյութ)

Ինչպիսի կազմ կունենա Ֆրանսիայի հավաքականը 2020թ.

Ինչպես է կրկնապատկերի համակարգը չեղարկում Գրիզմանի գոլը, իսկ ապա հաստատում Դելոֆեուինը (տեսանյութ)

Իսպանիայի հավաքականը երկրորդ կեսում պարտության մատնեց ֆրանսիացիներին (տեսանյութ)

18-ամյա Կիլիան Մբապեն նշեց նորամուտը Ֆրանսիայի հավաքականի մեկնարկային կազմում

Հոլանդիա – Իտալիա, Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմեր

Ռոնալդուի դուբլը հաղթական էր, Լուկակուն փրկում է Բելգիային, Հոլանդիան անօգնական էր (տեսանյութեր)

Գրիզման. «Կցանկանայի Բենզեմային տեսնել հավաքականում»

Հայտնի է՝ ով կփոխարինի Պոգբային Ֆրանսիայի հավաքականում

Բենզեման կարող է վերադառնալ ազգային հավաքական

Ո՞ր պարտությունն էր ամենացավալին Գրիզմանի համար

Բենզեման դատարանի առջև կկանգնի

Պայե. «Երեխաներիս թույլ չեմ տալիս Ռոնալդուի անունը տալ»

Տարվա լավագույն փոխանցո՞ւմը

Անգլիան 10 րոպեում ձեռքից բաց թողեց հաղթանակը, Իտալիա-Գերմանիա և Ֆրանսիա-Կոտ դ՛Իվուար՝ 0-0

5 ընկերական հանդիպում, որոնք կզարդարեն ֆուտբոլային երեկոն