Լրացուցիչ

Ընտրել լեզուն

5 կետ, որոնք ակնհայտորեն կխանգարեն Վարդան Մինասյանին հասնել հաջողության

RepublicIrelandvArmeniaEURO2012QualifierAjUobjpKhCyx - 5 կետ, որոնք ակնհայտորեն կխանգարեն Վարդան Մինասյանին հասնել հաջողության

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան հրապարակեց երկար սպասված լուրը. Վարդան Մինասյանը նշանակվեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Համացանցում իսկական ֆուրոր է, բոլորն ուրախ ու երջանիկ են, երիտասարդ աղջիկները հրճվում են, լրագրողները՝ շփում ձեռքերը, ասուլիսներին էլի ասելու ենք «մի քիչ բարձր կարո՞ղ եք խոսել, պարոն Մինասյան»:

Ուրախանալու առիթը թվացյալ է միայն: Այո՛, հենց Վարդան Մինասյանի օրոք է մեր հավաքականը փայլել: Այո՛, հենց նրա ժամանակ է Հայաստանը օրինակելի հաղթանակներ տարել ու մոտ եղել Աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերում հայտնվելուն: Բայց այս նշանակումն իր հետ բերում է շատ հարցականներ: Անգամ ավելի շատ, քան նախկինում:

 1. Նախ՝ այս պահին ստեղծված է մի պատրանք, որ Վարդան Մինասյանն իր հետ ինչպես տարել է մեր հաղթանակները, այնպես էլ հետ կբերի: Ոչ: Ոչ ու էլի ոչ: Մեր հավաքականի հաղթական ԱՅԴ ուղին ավարտվել է: Եվ դա ամենևին էլ կապ չունի Վարդան Մինասյանի գալ-գնալու հետ: Մարզիչներն իրենց ասելիքը ասում են ու գնում: Գվարդիոլան «Բարսելոնայում», Հայնկեսը՝ «Բավարիայում» կամ Կլոպը՝ «Բորուսիայում»: Այդպես էլ Վարդան Մինասյանը՝ Հայաստանի հավաքականում: Ի՞նչ նոր ասելիք կունենա Վարդան Մինասյանը: Բարդ է պատասխանելը:
MINASYAN 4 - 5 կետ, որոնք ակնհայտորեն կխանգարեն Վարդան Մինասյանին հասնել հաջողության

2.  Լավ, ընդունենք, որ Վարդան Մինասյանն իր հետ բերելու է մեր փառահեղ հաղթանակները, որոնք նա տարել է տղաների հետ: Բայց տարիքը, ախր, հետ չեն բերում: Նրա ժամանակ Գևորգ Ղազարյանը, Հենրիխ Մխիթարյանը, Մարկոս Պիզելին դեռ բավական երիտասարդ էին: Մի պահ պատկերացրեք: Մեր ընտրանու այն սուպեր հաղթանակներից արդեն 5 (!!!!) տարի է անցել: Մեր ուժեղ տղաներն արդեն մոտ են 30 տարեկանին: Այո, դա ամենևին էլ մեծ տարիք չէ: Բայց համաձայնեք, ուր 24-ը, 29-30-ը ուր:

MINASYAN 3 - 5 կետ, որոնք ակնհայտորեն կխանգարեն Վարդան Մինասյանին հասնել հաջողության

3. Այս 5 տարվա ընթացքում Ֆուտբոլը հսկայական քայլերով առաջ է գնացել: 5 տարի առաջ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը 100 միլիոն եվրո էլ չարժեր: Հիմա այդքան տալիս են «Լայպցիգի» ինչ որ պաշտպանի համար: Մարզչական աշխատանքը ևս տեղում չի դոփում: Ամեն օր, ամեն ամիս, ամեն տարի մի նոր բան է հնարվում: Այսօր միայն պաշտպանվել ու հակագրոհել հնարավոր չէ, ինչպես անում էին մերոնք: Վարդան Մինասյանն այս 5 տարվա ընթացքում մարզչական գործունեություն չի ծավալել («Տոբոլը» չենք հաշվում: Այնտեղ հաշվելու բան էլ չկա): Որքան էլ որ մարզիչը լավը լինի, 5 տարի գրասենյակային աշխատանքից հետո անցնել պրակտիկայի ու ՀԱՎԱՔԱԿԱՆ մարզել, որը ոչ ավելի, ոչ պակաս, ունի լուրջ նկրտումներ:

4. Վարդան Մինասյանը 5 տարի առաջ իր տրամադրության տակ ուներ Ռոման Բերեզովսկի, Ռոբերտ Արզումանյան ու Յուրա Մովսիսյան: Հիմա նրանք երեքն էլ տարբեր պատճառներով մեր հավաքականում չեն ու չեն էլ լինի: Ու լավ է, որ չեն լինի: Բերեզովսկին վաղուց անցել է ավելի քան վաստակած հանգստի, Ռոբերտ Արզումանյանը վաղուց չի խաղում վնասվածքի պատճառով, Յուրա Մովսիսյանն էլ գործնականում ավարտեց լուրջ մրցելույթները՝ վերադառնալով ԱՄՆ: Անգամ նրա վերադարձը Եվրոպա չի օգնի նրան վերականգնել իր լավագույն մարզավիճակը. տարիքն իրենն ասում է: Եվ հիմա հարց՝ ու՞մ շուրջ Մինասյանը պետք է կառուցի հավաքականը: Այն ժամանակ հեշտ էր ավելի. բոլորը միասին էին ձևավորվել որպես ֆուտբոլիստ, որպես թիմ: Նրանց խմբելը բարդ գործ չէր Մինասյանի համար: Հիմա ամեն ինչ 1500000 անգամ ավելի բարդ է:

mINASYAN 2 - 5 կետ, որոնք ակնհայտորեն կխանգարեն Վարդան Մինասյանին հասնել հաջողության

5. Եվ թերևս, գլխավոր հարցը: Իր հարաժարականից հետո Վարդան Մինասյանն անգամ չէր ցանկանում լինել մեր հավաքականի գլխավոր մարզիչը Ռուսաստանի ընտրանու հետ ընկերական արտագնա խաղում, երբ հավաքականը մնացել էր «անտեր»: Մինասյանը բազմիցս նշել էր, որ հրաժարականի մի քանի դիմում է գրել, և միայն վերջինն է ընդունվել: Հեռանալուց հետո Վարդան Մինասյանը գրեթե երբեք չի խոսել հավաքականի մասին, հեռու է եղել լրագրողների ու ֆուտբոլային հասարակության աչքից, ոչ մի կերպ չի մեկնաբանել մեր հավաքականի այս կամ այն ելույթը:

Այո, Վարդան Մինասյանին հավաքականում սիրում են անխտիր բոլորը՝ ամենափորձառու Մխիթարյանից մինչև ամենաերիտասարդ Էրիկ Վարդանյան: Բայց կարելի՞ է արդյոք միայն այդպիսի սիրո ո հարգանքի վրա թիմ կառուցել: Այն էլ այնպիսի թիմ, որն ի զորու է Եվրո 2020-ի ուղեգիր նվաճելու: Հարցերի պատասխանը կստանանք մի քանի ամսից, երբ լինեն մեր հավաքականի առաջիկա ընկերական ու պաշտոնական հանդիպումները:


Վարդան Մինասյանի՝ «RԷվոլուցիա» հաղորդաշարին տված հարցազրույցի ամբողջական տեսագրությունը (տեսանյութ)

Ռուբեն Հայրապետյանը մոտ օրերս հանդիպելու է Դավիդ Յուրչենկոյի հետ

Ռոման Բերեզովսկին վերադառնում է Հայաստանի հավաքական

Վարդան Մինասյան. «Եթե Յուրա Մովսիսյանը ցույց տա իր լավագույն որակները, ապա կհրավիրվի հավաքական»

Վարդան Մինասյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Հեքիաթային մեկնարկից մինչև սուլոցներ. Արթուր Պետրոսյանի ցուցանիշները Հայաստանի հավաքականի ղեկին

Վերջին անգամ երբ էր հաղթել Լիտվայի հավաքականը մինչ Երևան այցելությունը

Գևորգ Ղազարյան. «Լավ էր, որ այս պարտությունն այսօր եղավ»

Հայաստանի հավաքականի ժամանումը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Լիտվայի դեմ՝ ըստ VivaroNews-ի

Ազգերի լիգա. Հայտնի է, թե որքան գումար կստանա Հայաստանի հավաքականը ՈւԵՖԱ-ից

Հայաստանի հավաքականի վերջին մարզումը Էստոնիայի հավաքականի դեմ խաղից առաջ (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Էստոնիայի դեմ՝ ըստ VivaroNews-ի

Հայաստան – Էստոնիա․ Դիմակայության պատմությունը

Հայաստանի հավաքականի հերթական մարզումը Էստոնիայի հավաքականի դեմ խաղից առաջ (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյան․ «Ինձ չեմ համարում այնպիսի ֆուտբոլիստ, ով չունի մրցակից»