Լրացուցիչ

Ընտրել լեզուն

5 բռնցքամարտիկ հավականում է նվաճել ոսկե մեդալ Թբիլիսիի մրցաշարում

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի՝ Դավիդ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի 5 ներկայացուցիչ նվաճել է եզրափակչի ուղեգիր:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ, ապրիլի 14-ին ռինգ դուրս կգան և ոսկե մեդալի համար կպայքարեն 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ հավաքականը Թբիլիսի է մեկնել 8 բռնցքամարտիկով: