Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

3 hայ շախմատիստներ կմասնակցեն «Այլ օֆ Մեն» մրցաշարին

Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանն ու Հրանտ Մելքումյանը կմասնակցեն հոկտեմբերի 1-ին Անգլիայում մեկնարկող «Այլ օֆ Մեն» միջազգային մրցաշարին, որի 137 մասնակիցներից 47-ը գրոսմայստերներ են:

ՖԻԴԵ-ի անհատական վարկանիշով (2808) մրցաշարի մասնակիցների ցանկը գլխավորում է Ֆաբիանո Կարուանան, որին հաջորդում են Հիկարու Նակամուրան (2789), Ուեսլի Սոն (2782), Պավել Էլյանովը (2739), Մայքլ Ադամսը (2738), Վան Հաոն (2710): Սերգեյ Մովսիսյանն իր վարկանիշով (2677) 11-րդն է, Հրանտ Մելքումյանը (2671) և Գաբրիել Սարգսյանը (2670) զբաղեցնում են համապատասխանաբար 13-րդ և 14-րդ տեղերը:

Մրցաշարի գլխավոր մրցանակը 12 հազար ֆունտ ստեռլինգ է: 6 հազար կստանա երկրորդ մրցանակակիրը, 4 հազար՝ 3-րդ տեղը զբաղեցրած շախմատիստը: Մրցանակները նախատեսված են 1-9-րդ տեղերը գրաված շախմատիստների համար: 9-րդ տեղը գրաված մասնակցի պարգևը 1000 ֆունտ ստեռլինգ է:


Տիգրան Քոթանջյանը մեկ միավորով հետ մնաց հաղթողից

Քոթանջյանն առաջադիմեց, Սարգսյանը՝ նահանջեց

Գաբրիել Սարգսյանն առաջատարին հետապնդողների թվում է

Հայ շախմատիստները զիջեցին առաջատարի իրենց դիրքերը

Հայ գրոսմայստերների եռյակի հաղթական մեկնարկը

ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը նոր վարկանիշային աղյուսակում

Անպարտելի Գաբրիել Սարգսյանն արժանացավ դրամական պարգևի

Վլադիմիր Հակոբյանը մրցանակների հավակնորդների թվում է

Գաբրիել Սարգսյանը միացավ առաջատարներին հետապնդողներին

Հայ շախմատիստների հաղթական օրը

Հակոբյանն ու Սարգսյանը մեկնարկում կեսական միավոր վաստակեցին

Գաբրիել Սարգսյանը զբաղեցրեց 2-րդ տեղը

Գաբրիել Սարգսյանը գլխավոր մրցանակի հավակնորդների թվում է

Գաբրիել Սարգսյանը 5 առաջատարներից մեկն է

Գաբրիել Սարգսյանը կես միավոր է զիջում երեք առաջատարներին

Միակ կես միավորն իր օգտին գրանցեց Գաբրիել Սարգսյանը