Լրացուցիչ

Ընտրել լեզուն

26 տարի անց «Նապոլին» նորից գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

Երեկ ավարտվեց իտալական Ա Սերիայի 14-րդ տուրը: «Սան Պաուլո» մարզադաշտում հանդիպեցին «Նապոլին» – «Ինտերը»:

Նեոպոլիտանցիները Գոնսալո Իգուաինի դուբլի շնորհիվ կարողացան հաղթանակ կորզել և դուրս գալ առաջին հորիզոնական, իսկ «Ինտերը» զիջեց առաջատարի դիրքերը և այժմ զբաղեցնում է 2-րդ տեղը:

Վերջին անգամ «Նապոլին» մրցաշրջանի այս հատվածում գլխավորել էր մրցաշարային աղյուսակը 1989-90թ. խաղաշրջանում: Ավելացնենք, որ այդ տարի նեոպոլիտանցիները դարձան Իտալիայի չեմպիոն:

https://www.youtube.com/watch?v=3-EmuJ7YVKo