Լրացուցիչ

Ընտրել լեզուն

2026թ. Աշխարհի առաջնությունը կարող է անցկացվել 3-4 երկրում

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն գտնում է, որ Մունդիալը չափազանց մասսայական իրադարձություն է, որպեսզի անցկացվի մեկ երկրում:

«2026 թվականի Աշխարհի առաջնությունը կարող է անցկացվել 3-4 երկրում, որոնցից յուրաքանչյուրում կլինի 4-5 մարզադաշտ: Հետագայում պետք է խուսափել իրավիճակից, երբ հյուրընկալող երկիրը փողեր է ներդնում մարզադաշտերի կառուցման համար, որոնք մրցաշարի ավարտից հետո չեն օգտագործվում»,-հայտարարել է Ինֆանտինոն: