Լրացուցիչ

Ընտրել լեզուն

2016-ի 16 ակնթարթերը

2016 թվականը սպորտային առումով հագեցած տարի էր: Վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցան այնպիսի իրադարձություններ, որոնք հավերժ կհիշվեն ու կգրվեն պատմության էջերում: VMag ամսագրի տարեվերջյան համարում մենք առանձնացրել ենք այդ իրադարձություններից 16 ամենահիշարժանները:

 1. Արթուր Ալեքսանյանը՝ Օլիմպիական չեմպիոն

artur_aleksanyan_2016_olympics_usatsi_9472289

Գյումրեցի ըմբիշը 20 տարվա ընդմիջումից հետո Օլիմպիական ոսկին բերեց Հայաստան, իսկ նրա պատվին Հայաստանի դրոշը ծածանվեց Ռիոյի երկնակամարում: Հունահռոմեական ոճում ըմբիշը հիանալի ելույթ ունեցավ 98 կգ քաշային կարգում: Ալեքսանյանը դարձավ անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնը՝ Արմեն Նազարյանից հետո, որը նույն հունահռոմեական ոճի ըմբշամարտից ոսկե մեդալ էր նվաճել 1996 թվականի Ատլանտայի Օլիմպիական խաղերում:

2. Մայքլ Ֆելփսը՝ Օլիմպիական խաղերի 23-ակի չեմպիոն

160630101057-michael-phelps-u-s-trials-exlarge-169

Սպորտի պատմությունը դեռ երկար է սպասելու երկրորդ Մայքլ Ֆելփսին: Ամերիկացի լողորդը գերազանցեց բոլոր հնարավոր ու անհավանական թվացող ռեկորդները, իսկ Ռիոյում կարողացավ իր օլիմպիական ոսկիների քանակը հասցնել 23-ի: Ընդհանուր առմամբ նա նվաճել է 28 օլիմպիական մեդալ: Համեմատության համար նշենք, որ պատմության մեջ երկրորդ ամենաշատ ոսկիներ նվաճած մարզիկը եղել է Լարիսա Լատինինան՝ ԽՍՀՄ-ից, ով 9 ոսկե մեդալի է արժանացել մարմնամարզությունում:

3. Հուսեյն Բոլտը կրկին ամենաարագն է

373c953600000578-3740695-image-a-54_1471223280950

Ճամայկացի արագավազորդ Հուսեյն Բոլտը կրկին ապացուցեց, որ ամենաարագն է աշխարհում: Պեկինի ու Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոնը ժամանել էր Ռիո իր՝ ամենաարագ լինելը վերահաստատելու: Եվ նրան հաջողվեց երեք ոսկի նվաճել Բրազիլիայում՝ հաղթող ճանաչվելով 100 մ, 200 մ ու 4×100 մ մրցատարածություններում:

4. Պորտուգալիայի հավաքականը՝ Եվրոպայի չեմպիոն

0723758001468260208_filepicker

Պատմության մեջ առաջին անգամ Պորտուգալիայի ազգային հավաքականը կարողացավ նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Կրիշտիանու Ռոնալդուն ու թիմակիցները անպարտելի մնացին մրցաշարի ողջ ընթացքում, իսկ եզրափակիչ խաղում Էդերի միակ գոլի շնորհիվ Ֆերնանդու Սանտուշի թիմը հաղթեց մրցաշարը հյուրընկալող Ֆրանսիայի ընտրանուն:

1 2 3 4

ԹՈՓ 10․ Հենրիխ Մխիթարյանի ամենաուշագրավ մտքերը նոր ակումբներ տեղափոխվելուց հետո

Ազգերի լիգա, դիվիզիոն :D. 4 հավաքականներ, որոնք Հայաստանի հետ կվիճարկեն ԵՎՐՈ 2020-ի ուղեգիրը

Վենգերը պատմել է, որ մինչև «Յունայթեդ» տեղափոխությունը հանդիպել է Մխիթարյանին

Զիդանը կարող է գլխավորել ՊՍԺ-ն

Մխիթարյանը դուրս է պրծնում Մոուրինյոյի բանտից, իսկ Սանչեսին դիմավորում են գրկաբաց (ծաղրանկար)

Հենրիխ Մխիթարյանը Պրեմիեր լիգայում և Եվրոպա լիգայում հանդես կգա տարբեր խաղահամարներով

Պաշտոնական. ՊՍԺ-ն պայմանագիր կնքեց Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպանի հետ (լուսանկար)

Տիբո Կուրտուան գայթակղիչ 2 տարբերակ ունի կարիերայի շարունակության համար

«Ոտքից մինչև գլուխ». Ինչպե՞ս դասավորվեց Հենրիխ Մխիթարյանի կարիերան որպես «Կարմիր Սատանա»

Հենրիխ Մխիթարյանի առաջին մարզումն «Արսենալի» կազմում (լուսանկարներ, տեսանյութ)

Թոփ 10 ամենահարուստ ֆուտբոլային ակումբներն աշխարհում. Deloitte-ի նոր զեկույցը

UEFA. Հենրիխ Մխիթարյանի 5 գոլերը (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանն ընտրեց իր խաղահամարը

Հենրիխ Մխիթարյան․ «Մեսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է» (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել «Արսենալում» (տեսանյութ)

Մխիթարյանն ընդդեմ Սանչեսի․ Ու՞մ տրանսֆերն է ավելի մեծ աժոտաժ առաջացրել