Լրացուցիչ

Ընտրել լեզուն

2015թ.-ի 10 ամենաարդյունավետ հայազգի լեգեոներները

«Վիվառո Նյուզը» ներկայացրել էր 2015թ. օրացուցային մեկ տարում անցկացված պաշտոնական մրցումներում խփած գոլերի քանակով հայկական ակումբներում հանդես եկած 15 ամենաարդյունավետ ֆուտբոլիստներին: Հիշեցնենք, որ բոլորից արդյունավետ էր գործել ալաշկերտցի Միհրան Մանասյանը՝ խփելով 20 գոլ:

Իսկ ո՞վ է արտասահմանյան առաջնություններում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստներից ամենաարդյունավետը 2015թ. պաշտոնական մրցումներում: Կարծում ենք, որ ֆուտբոլասերներից շատերը միանշանակ կնշեն Հենրիխ Մխիթարյանին: Ճի՞շտ է արդյոք այդ պատասխանը, թե ոչ, ֆուտբոլասերները կարող են իմանալ ծանոթանալով ստորև ներկայացված ֆուտբոլիստների ցուցանիշներին:

Նշենք միայն, որ արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստներն էլ առանձնապես բարձր արդյունավետությամբ աչքի չընկան: Համեմատության համար նշենք, որ Միհրան Մանասյանն իր արդյունավետությամբ այդ ցանկում կզբաղեցներ 2-րդ հորիզոնականը:

[ale_divider style=”medium” text=”textleft”] Արտակ Դաշյան [/ale_divider]

«Վարդար» Մակեդոնիա
4 գոլ 25  խաղում, միջինը՝ 0,16 գոլ

artak-dashyan

Մակեդոնիայի 2014/15թթ. առաջնության գարնանային հատվածում անցկացրած 10 հանդիպումներում Դաշյանին այդպես էլ չհաջողվեց գոլի հեղինակ դառնալ: Ընթացիկ առաջնությունում Արտակը 11 խաղում 3 գոլ է խփել: Նա իր գոլերի հաշիվը բացել է օգոստոսի 23-ին «Մլադոստի» հետ խաղում՝ դառնալով դուբլի հեղինակ: 1 գնդակ էլ խփել է նոյեմբերի 29-ին «Ռենովայի» դարպասը: Գավաթի մրցաշարում անցկացրած 2 խաղում Դաշյանը 1 գոլի հեղինակ է դարձել, իսկ ահա «Ապոելի» հետ չեմպիոնների լիգայի որակավորման փուլի 2 հանդիպումներում նրան չի հաջողվել աչքի ընկնել արդյունավետ հարվածով:

Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականին, ապա շնորհալի ֆուտբոլիստն այս տարի հրավեր չստացավ: Վերջին հանդիպումը հավաքականում նա անցկացրել է Բերնար Շալանդի օրոք՝ մասնակցելով 2014թ. հոկտեմբերի 14-ին Երևանում ֆրանսիացիների հետ կայացած ընկերական մրցախաղին: 2014թ.-ից «Վարդարում» հանդես եկող 26-ամյա Դաշյանն օրերս երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ:

1 2 3 4 5 6 7 8 9 10