Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Սուսերամարտի Մ-23 Եվրոպայի առաջնություն. Մայքլ Հովհաննիսյանը հասել է մինչև 1/64 եզրափակիչ

30728817 1653763761325659 5330617682117001216 n - Սուսերամարտի Մ-23 Եվրոպայի առաջնություն. Մայքլ Հովհաննիսյանը հասել է մինչև 1/64 եզրափակիչ

Սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում անհատական պայքարն ավարտվեց: Սկսվում է թիմային պայքարը:

Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում ընթացող սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության 3-րդ մրցումային օրը մեդալներ են խաղարկվել տղաների ճկասուսեր և աղջիկների թրասուսեր մրցաձևերում: Տղաների թրասուսեր ձևում Հայաստանի ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկավ Մայքլ Հովհաննիսյանը, ով հաղթահարեց խմբային փուլը, բայց 1/64 եզրափակչում 10-15 հաշվով զիջեց ուկրաինացի մարզիկին:

Ընդհանուր առմամբ օրը հաջող էր ռուս մարզիկների համար, ովքեր նվաճեցին 3 մեդալ, որից երկուսը՝ ոսկե: Տղաների ճկասուսեր ձևում հաղթող դարձավ Կիրիլ Բորդաչևը, իսկ աղջիկների թրասուսեր մրցաձևում հավասարը չուներ Վալերիա Բոլշակովան: Ապրիլի 18-ից սուսերամարտիկները ուժերը կչափեն թիմային պայքարում:

30742635 1653763197992382 1618303630857732096 n - Սուսերամարտի Մ-23 Եվրոպայի առաջնություն. Մայքլ Հովհաննիսյանը հասել է մինչև 1/64 եզրափակիչ