Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստուհիներից երեքը հաղթանակներ տոնեցին

adasdads - Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստուհիներից երեքը հաղթանակներ տոնեցին

Սլովակիայում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական 19-րդ առաջնության 9-րդ տուրում կրկին անհաջողության մատնվեց Էլինա Դանիելյանը, ով երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց: Նրա մրցակցուհին Թուրքիան ներկայացնող Եկատերինա Ատալիկն էր:

Դանիելյանը 5,5 միավորով նահանջեց 23-րդ հորիզոնական: 8 միավորով մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Վալենտինա Գունինան:

Տուրը հաղթական էր Հայաստանի 3 ներկայացուցիչների համար: Մարիա Կուրսովան հաղթեց Սաբրինա Վեգա Գուտիերեզին, Լիլիթ Մկրտչյանը պարտության մատնեց Միրանդա Միկաձեին, իսկ Սիրանուշ Ղուկասյանն առավելության հասավ Յանա Իլյուչիկի նկատմամբ: Կուրսովան ու Մկրտչյանը վաստակեցին 5,5-ական միավոր, Ղուկասյանն ունի 4 միավոր:

Աննա Սարգսյանը հաշտություն կնքեց  Էլենա-Լումինիտա Կոսմայի հետ ու վաստակեց 4,5 միավոր: Կրկին անհաջող հանդես եկավ Մարիա Գևորգյանը, ով Զուզանա Չիբիկովայի հետ մրցախաղում 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Մարիան ունի 3,5 միավոր:

Մրցաշարի ավարտին մնաց 2 տուր:


Եվրոպայի առաջնություն. Միակ պարտությունը ճակատագրական էր Լիլիթ Մկրտչյանի համար

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը 5 առաջատարներից մեկն է

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստուհիներից լավագույնն Էլինա Դանիելյանի արդյունքն է

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանն առաջատարներին հետապնդողների խմբում է

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստուհիներից հաղթական էր միայն Աննա Սարգսյանի մեկնարկը

Եվրոպայի առաջնություն. Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Գևորգյանն անմասն մնացին խաղարկված մրցանակներից

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստուհիներից լավագույնը Լիլիթ Մկրտչյանի ելույթն էր

Եվրոպայի առաջնություն. Մարիա Գևորգյանը կես միավոր է զիջում առաջատարին

Հայաստանը Եվրոպայի առաջնությունում կներկայացնեն 34 շախմատիստներ

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Լիլիթ Մկրտչյանն ու Սիրանուշ Ղուկասյանը զգալիորեն բարելավել են ցուցանիշները

Ջիբրալթարի մրցաշար. Լևոն Արոնյանը գլխավոր մրցանակի հավակնորդների թվում է

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Հայկ Մարտիրոսյանը զգալիորեն բարելավել է ցուցանիշները

Ջիբրալթարի մրցաշար. Լևոն Արոնյանն առաջատարներին հետապնդողների թվում է

Ջիբրալթարի մրցաշար. Հայ շախմատիստների հաղթական օրը

Ջիբրալթարի մրցաշար. Հայ-հնդկական շախմատային դիմակայությունում հաղթեց միայն Արոնյանը

Ջիբրալթարի մրցաշար. Արոնյանն ու Հակոբյանը հետապնդում են առաջատարին