Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայաստանի ՖԲԼ հավաքականը դուրս է եկել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ

cvbcbvcvc 1 - Հայաստանի ՖԲԼ հավաքականը դուրս է եկել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ

Իրանի Իսլամական Հանրապետությունում շարունակվում է Մինի ֆուտբոլի սիրողական աշխարհի առաջնությունը:

Հայաստանի ՖԲԼ (ֆուտզալի բիզնես լիգա) հավաքականն այսօր խմբային փուլի վերջին խաղում 1-0 հաշվով հաղթել է Հոլանդիայի ընտրանուն, վաստակած միավորների քանակը հասցրել 7-ի և խմբում զբաղեցրել առաջին հորիզոնականը՝ ձեռք բերելով կիսաեզրափակչի ուղեգիր:

Մեր հավաքականի մրցակիցն այնտեղ կլինի Շվեդիայի ընտրանին:

Հիշեցնենք, որ Հայաստանի ՖԲԼ հավաքականը խմբային փուլի նախորդ հանդիպումներում հաղթել էր Գերմանիայի ընտրանուն (4-1) և ոչ-ոքի խաղացել անցյալ տարվա փոխչեմպիոն Հունգարիայի հավաքականի հետ (2-2):

ՖԲԼ հավաքականի հովանավորն է Vivarobet ընկերությունը։