Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Գավաթի խաղարկություն. «Շիրակ» – «Գանձասար-Կապան». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

30709513 2122031451349149 8121224360015953920 n 2 - Գավաթի խաղարկություն. «Շիրակ» - «Գանձասար-Կապան». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

«ՇԻՐԱԿ» – «ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ»

5 խաղ, +2=3-0, 7-4

18 ապրիլիժ.16:00,  Գյումրի,  Քաղաքային  մարզադաշտ

2005թ.,  1/8 եզրափակիչ

14.03  «Գանձասար» – «Շիրակ»՝  2-2 (2-1)
Արմեն Կոստանդյան 37՛, Վիլեն Հարությունյան 40՛ – Երվանդ Հակոբյան 5՛,  Վարդան Բիչախչյան 48՛

19.03  «Շիրակ» – «Գանձասար»`  2-0 (1-0)
Արման Տոնոյան 24՛, Կարեն Խաչատրյան 54՛

2016/17թթ. խաղարկություն, կիսաեզրափակիչ

12.04.2017  «Գանձասար-Կապան» – «Շիրակ»՝  0-1 (0-1)
Ումարու Կաինա 45՛

26.04.2017 «Շիրակ» – «Գանձասար-Կապան»`  1-1 (0-1)
Վասպուրակ Մինասյան 66՛, ինքնագոլ – Լուբամբո Մուսոնդա 40՛, 11մ

2017/18թթ. խաղարկություն, կիսաեզրափակիչ

07.03.2018  «Գանձասար-Կապան» – «Շիրակ»՝  1-1 (1-1)
Արա Խաչատրյան 24՛ – Մուսա Փոլ Բակայոկո 42՛

Առաջնության 23-րդ տուրի հանդիպումից ընդամենը 4 օր անց «Շիրակն» ու «Գանձասար-Կապանը» կրկին մրցավեճի կբռնվեն՝ Գյումրիում անցկացնելով ՀՀ գավաթի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումը:

30713383 2122031264682501 5693281404876488704 n - Գավաթի խաղարկություն. «Շիրակ» - «Գանձասար-Կապան». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

Նշենք, որ մրցակիցների գավաթային առաջին խաղն էլ կայացել է Գյումրիում, որտեղ դաշտի տիրոջ կարգավիճակում կապանցիներն էին: Այդ խաղում գրանցված ոչ-ոքին խոստանում է թեժ մրցապայքար պատասխան մրցավեճում եզրափակչի ուղեգրի համար:

Ի դեպ, այդ խաղում գանձասարցիների ավագ Արա Խաչատրյանը ոչ միայն գրավեց «Շիրակի» դարպասը, այլև դարձավ կապանցիների կազմում գավաթի մրցաշարերում անցկացրած խաղերի քանակով (24) ռեկորդակիրը՝ գերազանցելով թիմի նախկին ավագ Արմեն Տատինցյանի ցուցանիշը, ով 2005թ. մասնակցել էր «Շիրակի» հետ կայացած գավաթային առաջին դիմակայությանը:

Չի բացառվում, որ կադրային որոշ խնդիրներ ունեցող «Շիրակը» գավաթային հանդիպմանը ներկայանա որոշակիորեն փոփոխված կազմով: Ինչպես մրցակիցների միջև կայացած առաջնության հանդիպումից հետո խոստովանել էր «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը, ներկայումս գյումրեցիների համար շատ ծանր է երկու ճակատով պայքարելը:  Ուստի նա չէր բացառել, որ գավաթային խաղում հավանաբար մի քանի ֆուտբոլիստների հանգստանալու հնարավորություն ընձեռի:

30727968 2122030994682528 1037286704232267776 o 1 - Գավաթի խաղարկություն. «Շիրակ» - «Գանձասար-Կապան». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

Ինչպես երևում է, «Շիրակն» իր ողջ ուշադրությունը բևեռել է չեմպիոնական մրցավազքում հաջողության հասնելու վրա: Իհարկե, դա բնավ էլ չի նշանակում, որ շիրակցիներն իրենց ողջ ուժերը չեն ներդնելու գավաթի եզրափակչի ուղեգիր նվաճելու համար:

Երկրորդ մրցաշրջանն անընդմեջ «Գանձասար-Կապանի» և «Շիրակի» գավաթային ճանապարհները հատվում են պատվավոր մրցանակի խաղարկության կիսաեզրափակչում: Իսկ մինչ այդ, որքան էլ որ զարմանալի է, ՀՀ գավաթի խաղարկություններում «Շիրակն» ու «Գանձասար-Կապանը» միայն մեկ անգամ էին մրցակիցներ եղել: Նրանց գավաթային առաջին դիմակայությունը կայացել է 2005թ. խաղարկության 1/8 եզրափակչում:

Այն ժամանակ ընդամենը մեկամյա կենսագրություն ունեցող նորաստեղծ «Գանձասարն» Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ հանդես էր գալիս ՀՀ առաջնության առաջին խմբում: Եվ հենց «Շիրակի» հետ խաղում էլ գանձասարցիները նշեցին նորամուտը Հայաստանի գավաթի խաղարկություններում:

30713583 2122030921349202 7769826005761392640 n - Գավաթի խաղարկություն. «Շիրակ» - «Գանձասար-Կապան». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

Հետաքրքիր է, որ Կապանում կայացած մրցակիցների առաջին խաղում շիրակցիներին պարտությունից փրկել էր թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: Այդ հանդիպման մասնակիցներից ներկայումս ֆուտբոլային կարիերան շարունակում է միայն որոշ ընդմիջումից հետո կրկին «Շիրակ» վերադարձած Հրայր Մկոյանը, ով այն ժամանակ 19 տարեկան էր և նախորդ մրցաշրջանում էր նորամուտը նշել գյումրեցիների կազմում:

Արմավիրում կայացած պատասխան խաղում «Շիրակը» Ժորա Բարսեղյանի գլխավորությամբ 2 անպատասխան գնդակ խփեց ու քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց:

Գավաթի մրցաշարերում կապանցիներն առայժմ շատ անհաջող են խաղացել շիրակցիների դեմ՝ ոչ միայն զիջելով մինչ օրս կայացած գավաթային երկու դիմակայություններում էլ, այլև չկարողանալով գեթ մեկ հաղթանակ տոնել:

28872967 2104165253135769 218694228564246528 o 1 - Գավաթի խաղարկություն. «Շիրակ» - «Գանձասար-Կապան». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

Գավաթի ընթացիկ խաղարկության առաջին փուլի հաղթահարումը գանձասարցիների համար ոչ մի խնդիր չառաջացրեց: Երկրի փոխչեմպիոնը երկու հանդիպումներում առաջին խմբի ներկայացուցիչ «Ավան Ակադեմիայի» դարպասը 7 անպատասխան գնդակ խփեց (3-0, 4-0): Այդ հանդիպումներում կապանցիներից առավել արդյունավետ գործեց Գևորգ Նռանյանը՝ դառնալով 3 գոլի հեղինակ:

Իսկ ահա գործող գավաթակիր «Շիրակն» ավելի դժվարին պայքարում կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց: Գյումրիում «Արարատի» հետ կայացած առաջին խաղում գրանցվեց ոչ-ոքի՝ 1-1: Պատասխան խաղում շիրակցիները Վարդան Բակալյանի և Մուսա Փոլ Բակայոկոյի խփած գոլերի շնորհիվ առավելության հասան արարատցիների նկատմամբ ու հաջորդ փուլ մտան:

Մուսա Փոլ Բակայոկոն գավաթի ընթացիկ խաղարկությունում շիրակցիների լավագույն ռմբարկուն է՝ 3 հանդիպումներում էլ դառնալով մեկական գոլի հեղինակ:

28951468 2104164589802502 4160990043218903040 o 1 - Գավաթի խաղարկություն. «Շիրակ» - «Գանձասար-Կապան». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

Հայաստանի գավաթի խաղարկությունների անփոփոխ մասնակից շիրակցիները 14-րդ անգամ են հանդես գալու կիսաեզրափակիչ փուլում: 7 անգամ նրանց հաջողվել է հաղթահարել այդ փուլի արգելքը և եզրափակչի ուղեգիր նվաճել: Ճիշտ է, միայն երկու անգամ է պատվավոր մրցանակն ուղևորվել Գյումրի, երկու դեպքում էլ՝ Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ:

Գանձասարցիները 5 անգամ են հասել մինչև կիսաեզրափակիչ, ընդ որում վերջին 3 խաղարկություններում անընդմեջ: Սակայն առայժմ միայն մեկ անգամ է կապանցիներին հաջողվել եզրափակիչ մտնել: Դա 2013/14թթ. գավաթի խաղարկությունն էր, որում «Գանձասար-Կապանը» վճռորոշ խաղում 1-2 հաշվով զիջել է «Փյունիկին»:

Ընթացիկ առաջնությունում մրցակիցների մրցավեճում առայժմ նվազագույն առավելության է հասել «Շիրակը»՝ տոնելով մեկ հաղթանակ (1-0), 3 խաղ ավարտելով ոչ-ոքի (1-1, 2-2, 1-1):

Աշոտ Հայրապետյան


Հայկական ակումբ, որին «տան պատերը» միշտ օգնում են

Կամոն «հերոսացավ» վերջին վայրկյաններին, Համբարձումյանը՝ ճիշտ հակառակը (տեսանյութ)

«Բանանցը» նվազագույն հաշվով հաղթեց «Գանձասար-Կապանին» (տեսանյութ)

Գործող չեմպիոն «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց և նահանջեց 3-րդ տեղ

«Բանանց»-«Գանձասար-Կապան». Vivaronews-ի ուղիղ հեռարձակումը

«Ալաշկերտ»-«Փյունիկ». Vivaronews-ի ուղիղ հեռարձակումը

Հայ ֆուտբոլիստները գոլեր են խփել Գերմանիայում և Արգենտինայում (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

«Բանանց» – «Գանձասար-Կապան». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

«Շիրակը» Գյումրիում ֆուտբոլային տոնախմբություն էր կազմակերպել (տեսանյութ)

«Շիրակ»-«Արարատ». Vivaronews-ի ուղիղ հեռարձակումը

«Շիրակ» – «Արարատ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

Մարզիչ, ով «հրեշ» է Հայաստանի գավաթակիր դառնալու գործում

Ուշադրությո՛ւն, «հայտնաբերվել» է Հովհաննես Համբարձումյանը

Հայաստանի գավաթակիր կդառնա կա՛մ չեմպիոնը, կա՛մ էլ փոխչեմպիոնը (տեսանյութ)

«Շիրակ» – «Գանձասար-Կապան». VivaroNews-ի ուղիղ հեռարձակումը (տեսանյութ)