Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ովքեր էին լավագույն 3 ֆուտբոլիստները Բարձրագույն խմբի 23-րդ տուրում ըստ VivaroNews-ի

30706214 1635673573152329 8499124698301333504 o - Ովքեր էին լավագույն 3 ֆուտբոլիստները Բարձրագույն խմբի 23-րդ տուրում ըստ VivaroNews-ի

Բարձրագույն խմբի առաջնությունում 6 թիմից 4-ը շարունակում են «կոկորդ կրծել» չեմպիոն դառնալու համար: «Շիրակին», «Ալաշկերտին», «Բանանցին» և «Գանձասար-Կապանին» բաժանում է ընդամենը մեկական միավոր:

23-րդ տուրում տպավորիչ հաղթանակ է տոնել «Բանանցը»՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով «Ալաշկերտի» դարպասը, իսկ մյուս 2՝ «Գանձասար-Կապան» – «Շիրակ» և «Արարատ» – «Փյունիկ» հանդիպումներում գրանցվել է միևնույն՝ 1-1 հաշիվը:

VivaroNews.am-ը, ավանդույթի համաձայն, ձեր ուշադրությանն է ներկայացնում տուրի լավագույն ֆուտբոլիստների եռյակի իր տարբերակը:

3. Գևորգ Օհանյան («Արարատ»)

Այս ֆուտբոլիստը շարունակում է ապացուցել, որ առանցքային խաղացող է «Արարատի» համար: Նա գործում է հարձակվող Անդրանիկ Քոչարյանի թիկունքում և կատարում է փլեյմեյքերի դեր: Փոքրամարմին է, բայց գնդակի հետ հիանալի է աշխատում, կարողանում ճիշտ պահին գրագետ փոխանցումներով սրել խաղը:

Իր կառուցվածքով և խաղաոճով իսպանացի Իսկոյին հիշեցնող Օհանյանը «Փյունիկի» հետ հանդիպումներում առանձնահատուկ լավ է հանդես գալիս: Ինչպես նախորդ շրջանի խաղում, նա այս անգամ էլ դարձել է գոլի հեղինակ՝ փրկելով իր թիմին պարտությունից: Գևորգն ինչպես միշտ ջանք չէր խնայում խաղադաշտում և մեծ ծավալի աշխատանք էր կատարում: Օհանյանը նույն տեմպով շարունակելու դեպքում կարող է դառնալ Հայաստանի ամենալեգենդար ակումբի առաջատարներից մեկը:

Եվրատեսիլն ազդում է նաև ֆուտբոլի վրա. «քամին» հաղթեց թե՛ «Փյունիկին», թե՛ «Արարատին» (տեսանյութ)

29745005 1944699378897005 911161368642179868 o - Ովքեր էին լավագույն 3 ֆուտբոլիստները Բարձրագույն խմբի 23-րդ տուրում ըստ VivaroNews-ի

2. Վալմերսոն Գարսիա Պրայա («Բանանց»)

Այ սա հաստա՛տ այն Վալմերսոնն է, ում խաղը նախորդ մրցաշրջանում վայելում էինք «Գանձասար-Կապանում»: Դեռ մի բան էլ ավելացրել է: «Վաոն», ինչպես անվանում են նրան, այժմ ավելի թիմային ֆուտբոլիստ է դարձել: Ինչպես բրազիլացի ֆուտբոլիստների 99%-ը, նա ևս սիրում է խաղն իր վրա վերցնել և տեխնիկական զինանոցի հաշվին հարցեր լուծել, բայց Վալմերսոնը «Բանանցի» կազմում նշված գործոնում բարելավել է:

Նա «Ալաշկերտի» հետ մրցաճում էլ լավ մակարդակի ֆուտբոլ է ցուցադրել: Հիանալի էր ստացվում համագործակցությունը թե՛ Լեսթեր Պելտիերի, թե՛ Ռումյան Հովսեփյանի և թե՛ մյուսների հետ: Տպավորիչ էր հատկապես 2-րդ գոլային գրոհը, որի ստեղծման գործում Վալմերսոնն ակներև ավանդ է ունեցել:

«Բանանցը» վերացրեց 2 տարվա «թուղթ ու գիրը» և Այվազովի «չարաբաստիկ» 4 րոպեն. ԲԽ-ի 23-րդ տուրը՝ 10 փաստով

30707215 1635672116485808 6645256031247007744 o - Ովքեր էին լավագույն 3 ֆուտբոլիստները Բարձրագույն խմբի 23-րդ տուրում ըստ VivaroNews-ի

1 2

Ովքեր են լավագույն 3 ֆուտբոլիստները Բարձրագույն խմբի 24-րդ տուրում ըստ VivaroNews-ի

Հայկական ակումբ, որին «տան պատերը» միշտ օգնում են

Կամոն «հերոսացավ» վերջին վայրկյաններին, Համբարձումյանը՝ ճիշտ հակառակը (տեսանյութ)

«Բանանցը» նվազագույն հաշվով հաղթեց «Գանձասար-Կապանին» (տեսանյութ)

«Բանանց»-«Գանձասար-Կապան». Vivaronews-ի ուղիղ հեռարձակումը

Հայ ֆուտբոլիստները գոլեր են խփել Գերմանիայում և Արգենտինայում (տեսանյութ)

«Բանանց» – «Գանձասար-Կապան». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

«Շիրակը» Գյումրիում ֆուտբոլային տոնախմբություն էր կազմակերպել (տեսանյութ)

«Շիրակ»-«Արարատ». Vivaronews-ի ուղիղ հեռարձակումը

«Շիրակ» – «Արարատ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

Մարզիչ, ով «հրեշ» է Հայաստանի գավաթակիր դառնալու գործում

Հայտնի է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի առաջին մասնակիցը (տեսանյութ)

«Ալաշկերտ»-«Բանանց». Vivaronews-ի ուղիղ հեռարձակումը (տեսանյութ)

Գավաթի խաղարկություն. «Ալաշկերտ» – «Բանանց». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

«Բանանցը» վերացրեց 2 տարվա «թուղթ ու գիրը» և Այվազովի «չարաբաստիկ» 4 րոպեն

Պաշտոնական. Էդգար Թորոսյանը՝ «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնակատար (տեսանյութ)