Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Սուսերամարտի Մ-23 Եվրոպայի առաջնություն. պայքարի մեջ է մտել Հայաստանի առաջին ներկայացուցիչը

30422156 1825158864203297 502929068 n - Սուսերամարտի Մ-23 Եվրոպայի առաջնություն. պայքարի մեջ է մտել Հայաստանի առաջին ներկայացուցիչը

Երևանի պետական համալսարանի նորակառույց մարզադահլիճում մեկնարկել է սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է 32 երկրի մոտ 300 մարզիկ: Մրցումների առաջին օրը մեդալներ են խաղարկվել աղջիկների խոցասուսեր և տղաների թրասուսեր մրցաձևերում:

Այստեղ Հայաստանը մասնակից ուներ միայն խոցասուսեր ձևում: Մեր մարզուհիներից Էմմա Պողոսովան, նախնական փուլում տոնելով 2 հաղթանակ, դուրս եկավ 1/32 եզրափակիչ, որտեղ համառ պայքարում 14-15 հաշվով զիջեց Շվեցարիան ներկայացնող Կիմ Ժասմին Բուեչին, ով հետագայում հասավ մինչև կիսաեզրափակիչ ու նվաճեց բրոնզե մեդալ:

Այս ձևում Եվրոպայի չեմպիոն դարձավ Լեհ Ալեքսանդրա Զամաչովսկայան, ով եզրափակիչում 11-9 հաշվով հաղթեց իտալուհի Ռոբերտա Մարզանիին: Տղաների թրասուսեր ձևում hավասարը չուներ Իտալիան ներկայացնող Դարիո Կավալիերը, ով եզրափակիչում մեծ առավելությամբ՝ 15-6  հաշվով պարտության մատնեց  վրացի Նիկա Շենգելիային:

Ապրիլի 16-ին մեդալներ կխաղարկվեն տղաների խոցասուսեր և աղջիկների ճկասուսեր մրցաձևերում: Այստեղ Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն՝

Խոցասուսեր տղաներ

1. Էդուարդ Օվիկյան
2. Վահագն Գրիգորյան
3. Արմեն Գրիգորյան
4. Աբրահամ Սարգսյան

Ճկասուսեր աղջիկներ

1. Անահիտ Ալոյան
2. Հասմիկ Աղաբաբյան
3. Արփինե Աթոյան
4. Սեդա Գևորգյան

Մրցումների սկիզբը ժամը 9:00-ին: Եզրափակիչները՝ 17:00:

30549852 1825160277536489 565503339 o - Սուսերամարտի Մ-23 Եվրոպայի առաջնություն. պայքարի մեջ է մտել Հայաստանի առաջին ներկայացուցիչը