Ինչպես հայտնի է, «Արսենալը» Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում հանդիպելու է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ:
Դատելով լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի խոսքերից՝ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով այժմ ապաքինվում է վնասվածքից, գուցե կարողանա մասնակցել թիմերի գոնե պատասխան հանդիպմանը:
Հայաստանի հավաքականի ավագը փորձ ունի առերեսվելու իսպանական գրանդերի հետ: Ներկայացնում ենք այն հանդիպումները, որոնցում Մխիթարյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» կամ «Բարսելոնայի» դեմ:
Չեմպիոնների լիգա, 2010/2011թթ. մրցաշրջան, 1/4 եզրափակիչ, առաջին խաղ,
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Չեմպիոնների լիգա, 2010/11թթ. մրցաշրջան, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղ,
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ խաղին, ստացել դեղին քարտ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո