Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բուֆոն. «Վստահ եմ՝ Մայքլ Օլիվերին հիանալի կարիերա է սպասվում»

19017ac654b5007b85a2d52fc01b634a - Բուֆոն. «Վստահ եմ՝ Մայքլ Օլիվերին հիանալի կարիերա է սպասվում»

«Յուվենտուսի» դարպասապահ Ջիանլուիջի Բուֆոնը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ պատասխան աղմկահարույց խաղից օրեր անց կրկին խոսել է հանդիպման մասին:

Թուրինյան թիմը պատասխան մրցավեճում հաղթում էր 3-0 հաշվով, սակայն վերջին վայրկյաններին թիմի դարպասին 11-մետրանոց է նշանակվել, իսկ Բուֆոնը հեռացվել է խաղադաշտից: Ռոնալդուի գոլն էլ «Ռեալին» դուրս է բերել հաջորդ փուլ:

«Ես մարդ եմ, ով ունի զգացմունքներ և կարող է արտահայտել դժգոհություն, եթե այն ունի: Մարդը կարող է խոսել ճիշտ կամ սխալ, երբեմն նույնիսկ չափազանցեցնել ամեն ինչ, բայց ես Ջիջի Բուֆոնն եմ: Ես չեմ ցանկանում թաքցնել իմ զգացմունքները վարագույրների հետևում: Ես կեղծավոր մարդ չեմ, այլ այնպիսի անձնավորություն, ով դուրս է հանում իր մտքերը:

Մրցավարը չպետք է նշանակեր այդ 11-մետրանոցը: Ավելի փորձառու մրցավարը հաստատ չէր սուլի այդ դրվագում: Նա պետք է թողներ, որ երկու թիմերը պայքարը շարունակեին լրացուցիչ ժամանակում:

Ես վստահ եմ՝ Մայքլ Օլիվերին հիանալի կարիերա է սպասվում, բայց նա այժմ շատ երիտասարդ է նման խաղեր սպասարկելու համար: Երիտասարդ այդ անձնավորությունը չկարողացավ իրեն գտնել այդ իրավիճակում, որը չափազանց բարդ էր իր համար:

Մինչ «Յուվենտուսի» անդամ լինելը՝ ես առաջնահերթ ցավում եմ իտալական ֆուտբոլի համար: Տեսնելով «Ռոմայի» փայլուն հաղթանակը՝ իսկապես շատ ուրախ էի նրանց համար: Դա անում էր նաև «Յուվենտուսը», բայց… ես շատ էմոցիոնալ էի, քանի որ անգնահատելի պահ էր:

Դա այն դրվագը չէր, որտեղ կարելի էր պնդել՝ 100%-անոց 11-մետրանոց էր: Չեմ ասում՝ 11-մետրանոց չէր, բայց ասում եմ՝ կասկածելի իրավիճակ էր: Այդպիսի խաղում, երբ 20 վայրկյան էր մնացել ավարտին, փորձառու մրցավարը նման որոշում չէր կայացնի:

Ես այդ իրավիճակում պետք է պաշտպանեի իմ թիմակիցներին՝ արտահայտելով զգացմունքներս, նույնիսկ եթե դրանով վնաս հասցրի անձնական հեղինակությանս»,- Բուֆոնի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:

Բուֆոն․ «Մրցավարի կրծքավանդակում ոչ թե սիրտ է, այլ աղբաման»


«Ռեալը» պատրաստ է 280 մլն եվրո վճարել «Մանչեսթեր Սիթիի» 2 ֆուտբոլիստների համար

Այսպես քչերը կարող են. Ինչպես է Մարսելոն կասեցնում գնդակը (տեսանյութ)

ՉԼ-ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները հայտնի են

Բոատենգը կարող է բաց թողնել ԱԱ-2018-ը

«Լիվերպուլը» բաց չի թողնի Սալահին «Ռեալ», եթե նույնիսկ իսպանացիները 200 մլն. ֆունտ վճարեն

Կիմիխ. «Ռեալի» բախտը բերեց, որ հանդիպումը չավարտվեց 7:2 հաշվով»

«Ռեալը» կրկնել է «Բարսելոնայի» ռեկորդը

Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի ռեկորդ է գրանցել

Զիդան․ «Ոչինչ դեռ որոշված չէ»

Եվրոպայի տիրակալները. Որ երկրների թիմերն են գերիշխել Չեմպիոնների լիգայում 21-րդ դարում

Մոդրիչ. «Չեմ սիրում համեմատել Ռոնալդուին և Մեսիին, բայց…»

Հայտնի է՝ ով է սպասարկելու «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը

Զիդանը՝ Խամեսի մասին. «Չարաչար սխալվում եք, եթե կարծում եք՝ ինչ-որ բան ունեմ նրա դեմ»

Մադրիդի «Ռեալը» մեգատրանսֆեր է պատրաստում

Լևանդովսկի․ «Ռեալը» այս դիմակայության ֆավորիտն է, բայց դա չի նշանակում, որ նրանք են հաղթելու»

Կիմիխ․ «Մեսին դրիբլինգի վարպետ է, իսկ Ռոնալդուն՝ գոլ խփող մեքենա»