Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Վահան Բիչախչյանը 2018-ին առաջին անգամ եղել է «Ժիլինայի» 1-ին թիմի հիմնական կազմում (տեսանյութ)

Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

KIQkLwcBrbA - Վահան Բիչախչյանը 2018-ին առաջին անգամ եղել է «Ժիլինայի» 1-ին թիմի հիմնական կազմում (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ապրիլի 14-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Մոլդովայի Բարձրագույն խումբ, 3-րդ տուր. «Միլսամի» 0-1 «Շերիֆ». Արաս Օզբիլիսը մնացել է պահեստայինների նստարանին: «Շերիֆը» մեկնարկային 3 խաղից հետո վաստակել է 9 միավոր և 8 թիմի պայքարում գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Սլովակիայի Բարձրագույն խումբ, փլեյ-օֆֆ, 5-րդ տուր. «Դունայսկա Ստրեդա» 3-1 «Ժիլինա». Վահան Բիչախչյանը 2018թ.-ին կայացած պաշտոնական խաղերում առաջին անգամ եղել է «Ժիլինայի» գլխավոր թիմի մեկնարկային կազմում և փոխարինվել 75-րդ րոպեին: Նա այս տարի 1-ին թիմում հայտավորված էր եղել ևս 8 խաղում՝ 4 անգամ դուրս գալով փոխարինման, 4 դեպքում էլ մնալով պահեստայինների նստարանին: «Ժիլինան» չեմպիոնական խմբում 6 թիմի պայքարում այս պահին 4-րդ հորիզոնականում է:

Վահան Բիչախչյան. «Միանշանակ ճիշտ էր «Շիրակից» հենց «Ժիլինա» տեղափոխվելը»

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 5-րդ տուր. «Ակտոբե» 0-1 «Տոբոլ». Մարկոս Պիզելին մասնակցել է ամբողջ մրցավեճին: «Ակտոբեն» 12 թիմի պայքարում 8-9-րդ հորիզոնականներն է բաժանում «Ժետիսուի» հետ:

J YAkI8FOcs - Վահան Բիչախչյանը 2018-ին առաջին անգամ եղել է «Ժիլինայի» 1-ին թիմի հիմնական կազմում (տեսանյութ)

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 5-րդ տուր. «Կիզիլժար» 1-0 «Ժետիսու». Կամո Հովհաննիսյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Էդգար Մալաքյանը բացակայել է թիմի հայտացուցակից: «Ժետիսուն» 8-9-րդ տեղերն է բաժանում «Ակտոբեի» հետ:

Սլովակիայի Մ-19 առաջնություն, 24-րդ տուր. «Նիտրա» Մ-19 0-1 «Զեմպլին Միխայլովցե» Մ-19. Հովհաննես Հարությունյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 85-րդ րոպեին: «Զեմպլին Միխայլովցե» Մ-19-ը 12 թիմի պայքարում ընթանում է 8-րդ տեղում:

Արգենտինայի Սուպերլիգա, 23-րդ տուր. «Բելգրանո» 3-0 «Արսենալ». Մաուրո Գևգեոզյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 81-րդ րոպեին: «Բելգրանոն» 28 թիմի պայքարում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը:

1 2

Ովքեր են լավագույն 3 ֆուտբոլիստները Բարձրագույն խմբի 24-րդ տուրում ըստ VivaroNews-ի

Հայկական ակումբ, որին «տան պատերը» միշտ օգնում են

Կամոն «հերոսացավ» վերջին վայրկյաններին, Համբարձումյանը՝ ճիշտ հակառակը (տեսանյութ)

«Բանանցը» նվազագույն հաշվով հաղթեց «Գանձասար-Կապանին» (տեսանյութ)

Գործող չեմպիոն «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց և նահանջեց 3-րդ տեղ

«Բանանց»-«Գանձասար-Կապան». Vivaronews-ի ուղիղ հեռարձակումը

«Ալաշկերտ»-«Փյունիկ». Vivaronews-ի ուղիղ հեռարձակումը

Հայ ֆուտբոլիստները գոլեր են խփել Գերմանիայում և Արգենտինայում (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

«Բանանց» – «Գանձասար-Կապան». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

«Շիրակը» Գյումրիում ֆուտբոլային տոնախմբություն էր կազմակերպել (տեսանյութ)

«Շիրակ»-«Արարատ». Vivaronews-ի ուղիղ հեռարձակումը

«Շիրակ» – «Արարատ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

Մարզիչ, ով «հրեշ» է Հայաստանի գավաթակիր դառնալու գործում

Ուշադրությո՛ւն, «հայտնաբերվել» է Հովհաննես Համբարձումյանը

Հայաստանի գավաթակիր կդառնա կա՛մ չեմպիոնը, կա՛մ էլ փոխչեմպիոնը (տեսանյութ)