ՖԲԼ (Ֆուտզալի Բիզնես Լիգա) հավաքականը Մինի ֆուտբոլի սիրողական աշխարհի առաջնության մեկնարկային խաղում 4-1 հաշվով առավելության է հասել Գերմանիայի ընտրանու նկատմամբ:
ՖԲԼ հավաքականից գոլերի հեղինակ են դարձել Արտավազդ Գրիգորյանը, Աշոտ Նազարեթյանը, Էդգար Ստեփանյանը և Տիգրան Հախնազարյանը (7 մետրանոց հարվածով):
Մրցաշարն անցկացվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում: Հայաստանն այս ստուգատեսին մասնակցում է երկրորդ անգամ: Թիմը նախորդ տարի զբաղեցրել էր պատվավոր՝ 5-րդ հորիզոնականը:
ՖԲԼ հավաքականն ընդգրկված է A խմբում, որտեղ պետք է մրցի նաև Հոլանդիայի և նույն առաջնության բրոնզե մեդալակիր Հունգարիայի հետ:
Այսօրվա հանդիպման մասին ռեպորտաժը կներկայացնենք շուտով:
Վիդեո
Ֆոտո