Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանն առաջատարներին հետապնդողների խմբում է

asdadsasdad - Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանն առաջատարներին հետապնդողների խմբում է

Սլովակիայում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական 19-րդ առաջնության 3-րդ տուրում Հայաստանի 6 պատվիրակներից միայն Էլինա Դանիելյանին հաջողվեց հաղթանակ տոնել: Մարինա Բրունելոյի հետ մրցախաղում սևերով խաղացող Էլինան երկարատև պայքարից հետո 101-րդ քայլին ստիպեց մրցակցին հանձնվելու:

Լիլիթ Մկրտչյան –Ալեքսանդրա Ժերեբցովա, Էլիզաբեթ Հապալա- Մարիա Կուրսովա պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

Առաջնությունում առաջին պարտությունը կրեց Աննա Սարգսյանը, ով սպիտակներով խաղում էր Յուլիա Շվայգերի հետ:

Անհաջողության մատնվեցին նաև Սիրանուշ Ղուկասյանն ու Մարիա Գևորգյանը, որոնք պարտություններ կրեցին համապատասխանաբար Նինո Բացիաշվիլուց և Քեթևան Արախամիա-Գրանտից:

3 տուրից հետո Հայաստանի պատվիրակներից լավագույն արդյունքն ունի Էլինա Դանիելյանը, ով 2,5 միավորով առաջատարներին հետապնդողների խմբում է: Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանն ունեն 1,5-ական միավոր: Մարիա Կուրսովան, Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Գևորգյանը վաստակել են մեկական միավոր:

Մրցաշարային աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են լիտվացի Դեյմանտե Կորնետն ու վրացի Նանա Ձագնիձեն:


Եվրոպայի առաջնություն. Միակ պարտությունը ճակատագրական էր Լիլիթ Մկրտչյանի համար

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստուհիներից երեքը հաղթանակներ տոնեցին

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը 5 առաջատարներից մեկն է

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստուհիներից լավագույնն Էլինա Դանիելյանի արդյունքն է

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստուհիներից հաղթական էր միայն Աննա Սարգսյանի մեկնարկը

Եվրոպայի առաջնություն. Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Գևորգյանն անմասն մնացին խաղարկված մրցանակներից

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստուհիներից լավագույնը Լիլիթ Մկրտչյանի ելույթն էր

Եվրոպայի առաջնություն. Մարիա Գևորգյանը կես միավոր է զիջում առաջատարին

Հայաստանը Եվրոպայի առաջնությունում կներկայացնեն 34 շախմատիստներ

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Լիլիթ Մկրտչյանն ու Սիրանուշ Ղուկասյանը զգալիորեն բարելավել են ցուցանիշները

Ջիբրալթարի մրցաշար. Լևոն Արոնյանը գլխավոր մրցանակի հավակնորդների թվում է

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Հայկ Մարտիրոսյանը զգալիորեն բարելավել է ցուցանիշները

Ջիբրալթարի մրցաշար. Լևոն Արոնյանն առաջատարներին հետապնդողների թվում է

Ջիբրալթարի մրցաշար. Հայ շախմատիստների հաղթական օրը

Ջիբրալթարի մրցաշար. Հայ-հնդկական շախմատային դիմակայությունում հաղթեց միայն Արոնյանը

Ջիբրալթարի մրցաշար. Արոնյանն ու Հակոբյանը հետապնդում են առաջատարին