«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը նշել է, թե ովքեր են իր խաղային դիրքում աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն այս պահի դրությամբ:
Ինչպես հաղորդում է Marca-ն, գերմանացի դարպասապահն այդ ցուցակում ընդգրկել է «Յուվենտուսից» Ջիանլուիջի Բուֆոնին, «Մանչեսթեր Յունայթեդից» Դավիդ դե Խեային, «Բավարիայից» Մանուել Նոյերին, «Մանչեսթեր Սիթիից» Էդերսոն Մորաեսին և «Ռոմայից» Ալիսոն Բեկերին:
Նա ավելացրել է. «Չեմ կարող ասել՝ ով է նրանցից լավագույնը, քանի որ նրանք տարբեր խաղաոճեր ունեն և շատ լավ են հանդես գալիս իրենց ակումբներում»:
Հատկանշական է, որ Տեր Շտեգենը չի առանձնացրել որևէ դարպասապահի՝ Իսպանիայի Լա Լիգան ներկայացնող ակումբներից:
25-ամյա դարպասապահն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Իսպանիայի առաջնության 31 հանդիպման:
Տեր Շտեգենն ասել է, թե ինչպես է վերաբերվում Մեսիի հետ համեմատությանը
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո