Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Վահան Բիչախչյան. «Միանշանակ ճիշտ էր «Շիրակից» հենց «Ժիլինա» տեղափոխվելը»

ASy8DjNOBeY - Վահան Բիչախչյան. «Միանշանակ ճիշտ էր «Շիրակից» հենց «Ժիլինա» տեղափոխվելը»

Վահան Բիչախչյանին երկար ներկայացնելու կարիք չկա: Հայկական ֆուտբոլի ամենահեռանկարային ներկայացուցիչներից մեկը շարունակում է իր ելույթները Սլովակիայում:

18-ամյա Բիչախչյանը, ով Հայաստանի Մ-21 հավաքականի անդամ է, նախորդ ամռանն է տեղափոխվել Սլովակիայի ուժեղագույն ակումբներից մեկը՝ «Ժիլինա»: Նա ընթացիկ մրցաշրջանում հայտավորվում է ակումբի թե՛ գլխավոր, թե՛ երկրորդ թիմերի կազմերում:

VivaroNews.am-ը կապ է հաստատել Վահան Բիչախչյանի հետ՝ զրուցելու նրա ընթացիկ գործերի մասին:

Այս տարի սկսել եք ավելի շատ խաղաժամանակ ստանալ «Ժիլինայի» գլխավոր թիմում՝ հիմնականում դուրս գալով փոխարինման: Ինչպե՞ս եք մերվում առաջին թիմի խաղաոճին:

-Ինձ դուր է գալիս թիմի խաղաոճը, քանի որ սիրում եմ խաղալ հարձակողական ֆուտբոլ, շատ լինել գնդակով: Եվ, իհարկե, ինձ դուր են գալիս գոլեր խփելն ու արդյունավետ փոխանցումներ կատարելը: Հարմարվելու խնդիր չի եղել, քանի որ «Ժիլինան» խաղում է այն ֆուտբոլը, որն ինձ հոգեհարազատ է:

Բացի այդ, հանդես եք գալիս նաև 2-րդ թիմի կազմում: Ծանրաբեռնվածություն զգո՞ւմ եք դրա հետ կապված:

-Ոչ, չկա: Միշտ էլ հաճելի է ֆուտբոլ խաղալը, և ես ցանկանում եմ անել դա: Ինչքան շատ խաղերի մասնակցես, այնքան ավելի շատ օգուտ կքաղես:

RBtgL6pVM2Y - Վահան Բիչախչյան. «Միանշանակ ճիշտ էր «Շիրակից» հենց «Ժիլինա» տեղափոխվելը»

Այս տարի արդյունավետության որոշակի անկում է նկատվում Ձեզ մոտ: Դա ինչի՞ հետ եք կապում:

-Լինում են պահեր, երբ ինչ-որ բան չի ստացվում այնպես, ինչպես ես եմ ցանկանում: Բայց շարունակում եմ մարզվել, աշխատել ամեն օր, որ ավելի լավը դառնամ և, իհարկե, օգնեմ թիմիս հաղթանակներ տոնել:

«Ժիլինան» Սլովակիայի առաջնությունում ընդամենը 4-րդ տեղում է: Ակումբն ի սկզբանե հավակնում էր ավելի բարձր տեղերի…

-Եղան խաղեր, որոնցում պարտվեցինք և միավորներ կորցրինք, ինչը ցանկալի չէր: Բայց սա ֆուտբոլ է, ամեն ինչ էլ պատահում է: Դեռ ունենք խաղեր: Կաշխատենք մնացած հանդիպումներում ավելի լավ հանդես գալ:

Vahannnn - Վահան Բիչախչյան. «Միանշանակ ճիշտ էր «Շիրակից» հենց «Ժիլինա» տեղափոխվելը»

Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ «Ժիլինայում» եք: Կարո՞ղ եք ամփոփել այս ժամանակահատվածը: Ի վերջո, ճի՞շտ էր «Շիրակից» հեռանալուց հետո հենց «Ժիլինա» տեղափոխվելու որոշումը:

-Միանշանակ ճիշտ էր «Ժիլինա» տեղափոխվելը: Այստեղ ամեն ինչ շատ լավ է, ինձ ամեն ինչ դուր է գալիս: Ամեն պայման կա, որպեսզի կատարելագործվես: Մարզչական շտաբը նույնպես միշտ լավ խորհուրդներ է տալիս և շատ է օգնում քեզ ավելի լավը դառնալու համար:

Հետևելով Ձեր ելույթներին՝ ակներև է դառնում, որ բավականին բարելավել եք ֆիզիկական տեսանկյունից: Կոնկրետ աշխատո՞ւմ եք այդ առումով առաջխաղացում ունենալու նպատակով:

-Այնպես չէ, որ կոնկրետ աշխատում եմ ֆիզիկական պատրաստականությանս վրա: Աշխատում եմ համատեղել խոտածածկի վրա և ֆիթնես մարզումները, քանի որ ֆուտբոլիստի համար երկուսն էլ կարևոր են:

kmGoa5wsGMs - Վահան Բիչախչյան. «Միանշանակ ճիշտ էր «Շիրակից» հենց «Ժիլինա» տեղափոխվելը»

Սլովակիայում ապրելակերպի և կենցաղի հետ կապված կա՞ որևէ բան, որին դեռ չեք հարմարվել:

-Կարելի է ասել, ամեն ինչին արդեն հարմարվել եմ:

Ի՞նչն եք կարոտում ամենաշատը:

-Հարազատներիս, ընկերներիս և, իհարկե, Գյումրի քաղաքը:

Վարդան Բիչախչյանի հետ շփումներն ամենօրյա՞ են: Ի՞նչ խորհուրդներ է նա տալիս՝ արդեն այն պայմանում, որ չեք հանդիսանում նրա գլխավորած թիմի ֆուտբոլիստ:

-Այո՛, ամենօրյա են: Խորհուրդ է տալիս միշտ լավ մարզվել, լինել առաջինը և դժվարին պահերին բնավորություն, կամք ցուցաբերել: Այդ խորհուրդներն ինձ շատ են օգնում: Միշտ կարիք ունեմ լսելու նրա խորհուրդները:

Վահան Բիչախչյան

Հետևո՞ւմ եք «Շիրակի» ելույթներին առաջնությունում: Թիմը հիանալի է մեկնարկել գարնանային հատվածում և այս պահի դրությամբ առաջատար է:

-Հետևում եմ և շատ ուրախ եմ այդ հաջողությունների համար: Հուսով եմ՝ նույն տեմպերով կշարունակեն և կդառնան չեմպիոն:

Ինչո՞վ եք զբաղվում խաղերից և մարզումներից դուրս:

-Աշխատում եմ հանգստանալ, վերականգնվել ու պատրաստվել հաջորդ շաբաթվա մարզումներին:

Ո՞րն է Ձեր ֆուտբոլային երազանքը:

-Երազանքներ շատ կան, բայց դրանց մասին խոսել հիմա չեմ ցանկանում, ուզում եմ գործել:

8YSu9eFJG3A - Վահան Բիչախչյան. «Միանշանակ ճիշտ էր «Շիրակից» հենց «Ժիլինա» տեղափոխվելը»

Կա՞ ֆուտբոլիստ, ով Ձեզ համար ոգեշնչման աղբյուր է:

-Կոնկրետ անուն տալ չեմ կարող: Բոլորից էլ ինչ-որ բան սովորում եմ: Կառանձնացնեմ, իհարկե, Մխիթարյանին, նաև Դե Բրույնեին, Մեսիին, Ռոնալդուին, Ազարին:

Մեսի՞, թե՞ Ռոնալդու:

-Երկուսի խաղն էլ ինձ շատ է դուր գալիս:

Արման Աբելյան


«Շիրակ» – «Արարատ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

Լա Լիգայի նախագահը պատասխանել է «Մեսի՞, թե՞ Ռոնալդու» հարցին

Անմարդակային. Ռոնալդուն այս մրցաշրջանում ամենաբարձր արդյունավետությունն ունի թե՛ ակումբային, թե՛ միջազգային մակարդակում

Մարզիչ, ով «հրեշ» է Հայաստանի գավաթակիր դառնալու գործում

Մրցույթ. Շահե՛ք Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկներ

Ռոնալդուն և ռեկորդները․ 10 ռեկորդ, որոնք պետք է առանձնացել մյուսներից

Հենրիխ Մխիթարյանը կարող է նոր մարզիչ ունենալ

Վենգերը հայտնել է Մխիթարյանի վերադարձի ժամկետը

Ինքն էր ուզում. Անտոնի Մարսիալը հիասթափված է Մխիթարյանի՝ «Արսենալ» տեղափոխությունից

«Եթե Մխիթարյանը ինձ չստեր, և մենք չբաժանվեինք, ապա նա կդառնար «Լիվերպուլի» խաղացող». Հենրիխի նախկին գործակալ

Ռոնալդուն կրկնել է իր իսկ ռեկորդը

Ուշադրությո՛ւն, «հայտնաբերվել» է Հովհաննես Համբարձումյանը

Ովքեր են ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում

Խորվաթապորտուգալական գոլն օգնեց «Ռեալին» խուսափել պարտությունից (տեսանյութ)

ԱՊԼ-ն այսուհետ մրցանակ կշնորհի լավագույն փլեյմեյքերին

Հայաստանի գավաթակիր կդառնա կա՛մ չեմպիոնը, կա՛մ էլ փոխչեմպիոնը (տեսանյութ)