Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ովքեր են լավագույն 3 ֆուտբոլիստները Բարձրագույն խմբի 22-րդ տուրում ըստ VivaroNews-ի

30440676 1629627003756986 7041684991591317504 o - Ովքեր են լավագույն 3 ֆուտբոլիստները Բարձրագույն խմբի 22-րդ տուրում ըստ VivaroNews-ի

Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրից հետո աղյուսակում հաստատվում է խառնաշփոթ իրավիճակը: «Ալաշկերտը» 2-1 հաշվով հաղթել է «Արարատին», «Շիրակը» նվազագույն հաշվով պարտության է մատնել «Բանանցին», իսկ «Գանձասար-Կապանը» հյուրընկալվելիս 1-2 հաշվով զիջել է «Փյունիկին»: Առաջատարներն այս պահին «Շիրակն» ու «Ալաշկերտն» են:

Մեր առաջնությունում թիմերի դիրքերն ավելի հաճախ են փոխվում, քան գարնանային եղանակը Հայաստանում: Ուստի եզրակացություններ անելու համար պետք է համբերատար լինել:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տուրի լավագույն 3 ֆուտբոլիստներին ըստ VivaroNews.am-ի:

3. Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»)

Համաշխարհային ֆուտբոլում ընդունված պրակտիկա է, որ հենակետային կիսապաշտպանը հարկ եղած դեպքում խաղում է որպես կենտրոնական պաշտպան: Խավյեր Մասկերանոն տարիներ շարունակ դա անում էր «Բարսելոնայում»: «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին կադրային խնդիրները ստիպել էին Կառլեն Մկրտչյանին «Գանձասար-Կապանի» դեմ խաղում իջեցնելու պաշտպանություն:

Մարտիկի բնավորությամբ այս ֆուտբոլիստը որակյալ խաղ է ցուցադրել: Անթերի չէր, բայց նպաստել է իր թիմի՝ փոխչեմպիոնի նկատմամբ հաղթանակին: Ընդհանրապես, Կառլենի ներկայությունը խաղադաշտում մեծ վստահություն է հաղորդում «Փյունիկի» ֆուտբոլիստներին: Շատ է խոսվում Մկրտչյանի՝ հավաքական հնարավոր վերադարձի մասին, բայց շտապել պետք չէ: Մեր իմացած ու տեսած Կառլենի ներկայությունը կրկին վայելելու համար մի քիչ էլ պետք է սպասել:

28424078 1605915122848723 2576676482943302715 o - Ովքեր են լավագույն 3 ֆուտբոլիստները Բարձրագույն խմբի 22-րդ տուրում ըստ VivaroNews-ի

2. Արտակ Եդիգարյան («Ալաշկերտ»)

ՎԵՐՋԱՊԵՍ. Արտակը նոր-նոր է վերադարձել ձմեռային արձակուրդից… ավելի ճիշտ, վերադարձել էր ավելի վաղ, բայց գոլերը մոռացել էր ինչ-որ այլ տեղ: Առաջնության լավագույն ռմբարկուն 2018թ.-ին իր առաջին 2 գոլերն է խփել՝ գրավելով «Արարատի» դարպասը: Եդիգարյանն այս պահին 11 անգամ է աչքի ընկել՝ լինելով կիսապաշտպան, իսկ մյուս թիմերի հարձակվողները շարունակում են լռել:

Արտակն «Արարատի» դեմ խաղում հագեցրել է գոլային ծարավը, բայց դեռ հեռու է մնում իր լավագույն մարզավիճակից: Նա այս տարվա առաջին հանդիպումներում իրեն ընդհանրապես նման չէր, գոլերը՝ մի կողմ. շատ հաճախ էր գնդակ կորցնում, նաև չարաշահում անհատական խաղը: Արտակը վատ մարզավիճակի պատճառով չէր հրավիրվել նաև ազգային հավաքական: Հիմա ամեն ինչ աստիճանաբար կարծես շտկվում է: Այս ֆուտբոլիստը կրկին սուր փոխանցումներ է կատարում, գոլեր խփում… թիմն էլ այդքանից հետո, իհարկե, հաղթում է:

29792932 928538000658339 2732027747797827584 n - Ովքեր են լավագույն 3 ֆուտբոլիստները Բարձրագույն խմբի 22-րդ տուրում ըստ VivaroNews-ի

1 2

Հայ ֆուտբոլիստները գոլեր են խփել Գերմանիայում և Արգենտինայում (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

«Շիրակը» Գյումրիում ֆուտբոլային տոնախմբություն էր կազմակերպել (տեսանյութ)

«Շիրակ»-«Արարատ». Vivaronews-ի ուղիղ հեռարձակումը

«Շիրակ» – «Արարատ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

Մարզիչ, ով «հրեշ» է Հայաստանի գավաթակիր դառնալու գործում

Ուշադրությո՛ւն, «հայտնաբերվել» է Հովհաննես Համբարձումյանը

Հայաստանի գավաթակիր կդառնա կա՛մ չեմպիոնը, կա՛մ էլ փոխչեմպիոնը (տեսանյութ)

«Շիրակ» – «Գանձասար-Կապան». VivaroNews-ի ուղիղ հեռարձակումը (տեսանյութ)

Գավաթի խաղարկություն. «Շիրակ» – «Գանձասար-Կապան». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

Հայտնի է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի առաջին մասնակիցը (տեսանյութ)

«Ալաշկերտ»-«Բանանց». Vivaronews-ի ուղիղ հեռարձակումը (տեսանյութ)

Գավաթի խաղարկություն. «Ալաշկերտ» – «Բանանց». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

«Բանանցը» վերացրեց 2 տարվա «թուղթ ու գիրը» և Այվազովի «չարաբաստիկ» 4 րոպեն

Պաշտոնական. Էդգար Թորոսյանը՝ «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնակատար (տեսանյութ)

Արմեն Գյուլբուդաղյանց. «Էրիկ Վարդանյանն օրեցօր ուժեղանում է» (տեսանյութ)