Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հարոյանի և Մանուչարյանի հարցն ավելի տագնապալի է դառնում

Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

RmnOmK17rkQ - Հարոյանի և Մանուչարյանի հարցն ավելի տագնապալի է դառնում

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ապրիլի 8-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Հայաստանի Մ-18 հավաքականը մեկնել է Բուլղարիա՝ ուսումնամարզական հավաքի: Ընտրանին ապրիլի 10-15-ը 2 ընկերական հանդիպում կանցկացնի Բուլղարիայի իր հասակակից հավաքականի հետ:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 33-րդ տուր. «Արսենալ» 3-2 «Սաութհեմփթոն». Հենրիխ Մխիթարյանը բացակայել է հայտացուցակից վնասվածքի պատճառով: Հայ կիսապաշտպանը բաց կթողնի լոնդոնյան թիմի առնվազն ևս 3 խաղ: «Արսենալը» զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

Գերմանիայի Բունդեսլիգա, 29-րդ տուր. «Կայզերսլաուտեռն» 1-1 «Յան Ռեգենսբուրգ». Սարգիս Ադամյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 79-րդ րոպեին: «Յան Ռեգենսբուրգը» 18 թիմի պայքարում 4-5-րդ հորիզոնականներն է բաժանում «Ինգոլշտադտի» հետ:

Ky7P2Kcsc30 - Հարոյանի և Մանուչարյանի հարցն ավելի տագնապալի է դառնում

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 25-րդ տուր. «Տոսնո» 2-2 «Ուրալ». «Տոսնոյից» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ «Ուրալից» Վարազդատ Հարոյանը և Էդգար Մանուչարյանը հերթական անգամ մնացել են պահեստայինների նստարանին: «Տոսնոն» 16 թիմի պայքարում 14-15-րդ տեղերն է բաժանում «Անժիի» հետ, իսկ «Ուրալը» 9-րդ հորիզոնականում է:

Հարոյանը 2018-ին «Ուրալում» մասնակցել է 5 խաղից ընդամենը մեկին, իսկ վնասվածքից ապաքինված Մանուչարյանը ոչ մի րոպե չի անցկացրել խաղադաշտում:

Սլովակիայի 2-րդ դիվիզիոն, 23-րդ տուր. «Սերեդ» 2-0 «Ժիլինա Բ». Վահան Բիչախչյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 78-րդ րոպեին: Նա մեկ օր առաջ էլ փոխարինման էր մտել «Ժիլինայի» գլխավոր թիմի կազմում: «Ժիլինա Բ»-ն 16 թիմի պայքարում ընթանում է 4-րդ տեղում:

d JdPiJfqSo - Հարոյանի և Մանուչարյանի հարցն ավելի տագնապալի է դառնում

Գերմանիայի Ռեգիոնալ լիգա, Հարավարևմտյան գոտի, 31-րդ տուր. «Վալդհոֆ Մանհեյմ» 1-0 «Շտուտգարտ-2». Հայկ Գալստյանը փոխարինման է մտել 54-րդ րոպեին: «Շտուտգարտ-2»-ը 19 թիմի պայքարում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:

Սլովակիայի Մ-19 առաջնություն, 23-րդ տուր. «Զեմպլին Միխայլովցե» Մ-19 1-1 «Պոդբրեզովա» Մ-19. Հովհաննես Հարությունյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Զեմպլին Միխայլովցե» Մ-19-ը 12 թիմի պայքարում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:

Ժամանակին «հայկական Մոդրիչ» հռչակված տղան այժմ փորձում է նվաճել Պորտուգալիան

Ֆրանսիայի Լիգա-1, 32-րդ տուր. «Մարսել» 0-0 «Մոնպելյե». Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը 6-7-րդ տեղերն է բաժանում «Նիցցայի» հետ:

1 2

ST. Ով է «Արսենալը» գլխավորելու առաջնային թեկնածուն այս պահի դրությամբ

«Ատլետիկոն» լուրջ կորուստ ունի «Արսենալի» հետ հանդիպումից առաջ

Հայ ֆուտբոլիստները գոլեր են խփել Գերմանիայում և Արգենտինայում (տեսանյութ)

«Բանանց» – «Գանձասար-Կապան». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

«Բավարիան» հերթական հաղթանակն է գրանցում, այլ արդյունքներ (տեսանյութ)

«Շիրակը» Գյումրիում ֆուտբոլային տոնախմբություն էր կազմակերպել (տեսանյութ)

Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, շարք կվերադառնա նախատեսվածից շուտ

«Շիրակ»-«Արարատ». Vivaronews-ի ուղիղ հեռարձակումը

Յան Րայթ. «Կարծում եմ՝ Վենգերն ինքնակամ չի հեռանում. նրան հեռացնում են»

Արսեն Վենգերը կմնա՞ Անգլիայում

Սարգիս Ադամյանը գոլ է խփել «Սանկտ Պաուլիի» դեմ խաղում (տեսանյութ)

«Շիրակ» – «Արարատ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

Ինչու է Վենգերը հենց այսօր հայտարարել իր սպասելի-անսպասելի որոշման մասին

Արսեն Վենգերը նոր մրցաշրջանից կաշխատի եվրոպական հայտնի ակումբներից մեկում

Վենգերը դժբախտաբար «ցած է նետվել» ժայռից, բայց բոլորը երջանիկ են (ծաղրանկար)

Արսեն Վենգերի ղեկավարությամբ «Արսենալում» հանդես եկած լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը