Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ժամանակին «հայկական Մոդրիչ» հռչակված տղան այժմ փորձում է նվաճել Պորտուգալիան

12657371 1671816463099181 6048140647025482979 o - Ժամանակին «հայկական Մոդրիչ» հռչակված տղան այժմ փորձում է նվաճել Պորտուգալիան

Վլադիմիր Բաբայանն այնքան վաղուց է մեր տեսադաշտում, որ ժամանակ առ ժամանակ մոռանում ենք՝ նա դեռ ընդամենը 20 տարեկան է:

Ժամանակին «հայկական Մոդրիչ» հռչակված Բաբայանը, ով 16 տարեկան հասակում փորձաշրջան էր անցել Զագրեբի «Դինամոյում», ավելի ուշ՝ նաև շվեյցարական «Սերվետում», աստիճանաբար ամրապնդվում է Պորտուգալիայում:

Տեխնիկապես գերազանց պատրաստված կիսապաշտպանը հանդես է գալիս երկրի 3-րդ դիվիզիոնը ներկայացնող «Ալկանենենսե» թիմում: Բաբայանը Հայաստանում ելույթ է ունեցել «Իմպուլսում», «Բանանցում», «Ալաշկերտում» և «Փյունիկում», հիմնականում՝ 2-րդ թիմերում:

Երիտասարդ ֆուտբոլիստը VivaroNews.am-ին տված հարցազրույցում խոսել է Պորտուգալիայում իր կարիերայի ընթացքի մասին:

Նախ, ինչպե՞ս ստացվեց տեղափոխությունը «Ալկանենենսե»:

-Իմ խորհրդատուն բանակցություններ էր վարում պորտուգալական մի քանի ակումբների հետ: «Ալկանենենսեին» հարկավոր էր թիմն ուժեղացնել իմ դիրքի ֆուտբոլիստով, և քանի որ նրանց դուր էր եկել իմ խաղաոճը, ինձ հնարավորություն տրվեց համալրելու այդ թիմը:

30120956 2058846277729529 1434709337 n - Ժամանակին «հայկական Մոդրիչ» հռչակված տղան այժմ փորձում է նվաճել Պորտուգալիան

Փաստորեն կային կարիերայի շարունակության այլ տարբերակներ: Ինչո՞ւ ընտրեցիք հենց այդ ակումբի առաջարկը:

-Այո՛, կար ևս մեկ ակումբ Պորտուգալիայից, որ առաջարկ ներկայացրեց: Բայց զգացինք, որ «Ալկանենենսեի» ներկայացուցիչներին իմ խաղաոճը շատ էր դուր եկել, նաև նրանց ֆուտբոլային ձեռագիրը շատ հետաքրքիր էր:

Էդգար Բաբայան. «Եթե մի օր կրեմ Հայաստանի հավաքականի մարզաշապիկը, դա մեծ օր կլինի ինձ և ընտանիքիս համար»

Աստիճանաբար ամրապնդվում եք թիմի կազմում: Մասնակցել եք 7 խաղի, 5-ը՝ մեկնարկային կազմում: Թիմի մակարդակն ինչպե՞ս եք գնահատում:

-Մեր թիմը խաղացողները լավ են պատրաստված թե՛ տեխնիկապես, թե՛ ֆիզիկապես: Անցյալ շաբաթ հաղթեցինք առաջնության ամենաուժեղ թիմերից մեկին, դրանից առաջ էլ ոչ-ոքի խաղացինք առաջին հորիզոնականը զբաղեցնող թիմի հետ:

Ունենք շատ ֆուտբոլիստներ Բրազիլիայից: Կան նաև խաղացողներ Ֆրանսիայից, Շվեյցարիայից և աֆրիկյան երկրներից:

30074590 2058845921062898 1111946848 o - Ժամանակին «հայկական Մոդրիչ» հռչակված տղան այժմ փորձում է նվաճել Պորտուգալիան

Պորտուգալիայի 3-րդ դիվիզիոնի մասին պատկերացումներն աղոտ են հայ երկրպագուների համար: Կարո՞ղ եք նկարագրել՝ ի՞նչ մակարդակի առաջնություն է, ավելի շատ տեխնիկայի՞ վրա է հիմնված, թե՞ ֆիզիկականի:

-Այս առաջնության խաղերի տեմպերը բարձր են: Ֆիզիկապես պահանջկոտ լիգա է, մենապայքարները շատ են, պաշտպանողական աշխատանքն՝ ինտենսիվ: Բայց տեխնիկական մակարդակն էլ ուժեղ է:

Դավիթ Արշակյան. «Վերագործարկում եմ կարիերաս Եվրոպայում, իսկ հավաքականն իմ նպատակն է, որին կհասնեմ»

Թիմը մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում է: Ի՞նչ նպատակներ ունի ակումբը: Ընդհանրապես, ի՞նչ ռազմավարություն է ընտրված՝ առաջնայինն արդյունքնե՞րն են, թե՞ ֆուտբոլիստներ աճեցնելն ու հետագայում այլ ակումբների զիջելը:

-Կարևորագույն նպատակը յուրաքանչյուր խաղի վրա կենտրոնանալն է և ամենալավ արդյունքների հասնելը: Այս ակումբն ունի նաև Մ-19 թիմ, որը մասնակցում է Պորտուգալիայի՝ այդ տարիքային ամենաբարձր դիվիզիոնի առաջնությանը: Նրանք խաղում են Լիսաբոնի «Սպորտինգի», «Բենֆիկայի», «Պորտուի» կարգի թիմերի դեմ:

27330361 10214622135404861 1280784390 o - Ժամանակին «հայկական Մոդրիչ» հռչակված տղան այժմ փորձում է նվաճել Պորտուգալիան

Հայկական ակումբներում խաղացել եք բավականին երիտասարդ տարիքից: Ի՞նչն էր պատճառը, որ այստեղ այդպես էլ չհաջողվեց ամրապնդվել ակումբներից որևէ մեկում:

-Ինձ թվում է՝ դա բազմաթիվ զուգադիպությունների պատճառով է: Չստացվեց այնպես, ինչպես կարող էր ստացվել:

Պորտուգալիայում է խաղում նաև Գևորգ Ղազարյանը: Նրա հետ որևէ շփում կա՞:

-Դժբախտաբար, շատ շփում չկա, քանի որ նա Մադեյրայում է գտնվում, մի հեռավոր կղզիում, որտեղ հաստատված է իր ակումբը՝ «Մարիտիմուն»: Մարտ ամսին մեր թիմով գնացել էինք այդ կղզի՝ հանդիպման, բայց Գևորգ Ղազարյանը Հայաստանում էր և մասնակցում էր ազգային հավաքականի հավաքին:

«Նրա օրոք նույնիսկ Բրազիլիայի դեմ խաղալիս կմտածեինք հաղթանակի մասին». Գևորգ Ղազարյանի ամենաուշագրավ մտքերը

Հետաքրքիր է՝ թիմակիցները որքանո՞վ են տեղեկացված Հայաստանի մասին: Հաճա՞խ են Ձեզ հարցեր տալիս մեր երկրի վերաբերյալ:

-Բոլոր թիմակիցներս արդեն ճանաչում են Հայաստանը՝ շնորհիվ Հենրիխ Մխիթարյանի: Նաև հարցեր են տալիս՝ հասկանալու համար, թե ինչ խաղաոճ են դավանում Հայաստանում:

586646224cb25 - Ժամանակին «հայկական Մոդրիչ» հռչակված տղան այժմ փորձում է նվաճել Պորտուգալիան

Ո՞րն է ֆուտբոլային քո գլխավոր նպատակը:

-Նպատակս ամեն օր կատարելագործվելն է իմ կարիերայում: Ներդնում եմ ամեն ջանք, որպեսզի մի օր կարողանամ միանալ Եվրոպայի բարձրագույն դիվիզիոնի թիմի: Եվ, բնականաբար, հայ բոլոր ֆուտբոլիստների երազանքն է ներկայացնել իրենց երկիրը՝ խաղալով ազգային հավաքականում: Ցանկությունս մեծ է աշխատելու իմ նպատակների իրագործման համար:

Կա՞ կիսապաշտպան, ում խաղին հատուկ ուշադրությամբ եք հետևում և փորձում սովորել նրանից:

-Առաջին հերթին կուզենայի նշել Հենրիխ Մխիթարյանին, քանի որ նա բոլորիս համար օրինակ է: Շատ եմ հավանում նաև Դավիդ Սիլվայի խաղաոճը:

Արման Աբելյան