Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հեքիաթային մեկնարկից մինչև սուլոցներ. Արթուր Պետրոսյանի ցուցանիշները Հայաստանի հավաքականի ղեկին

2Armenia Estonia7A4375 - Հեքիաթային մեկնարկից մինչև սուլոցներ. Արթուր Պետրոսյանի ցուցանիշները Հայաստանի հավաքականի ղեկին

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից Արթուր Պետրոսյանի հրաժարականը տարբեր կերպ ընդունվեց ֆուտբոլասեր հանրության կողմից: Շատերի համար դա անսպասելի էր: Ֆուտբոլասերների մի մասն էլ այն կարծիքին է, որ Պետրոսյանն այդ քայլին պետք է դիմեր ավելի վաղ՝ մեր հավաքականի համար լիովին ձախողված աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ավարտից հետո:

Արթուր Պետրոսյանը ՀՀ ազգային հավաքականը գլխավորած 17-րդ մարզիչն էր: Պաշտոնապես նա մեր ընտրանու ղեկը ստանձնեց 2016թ. նոյեմբերի 3-ին, երբ ՀՖՖ գործկոմի նիստում միաձայն հաստատվեց նրա թեկնածությունը: Իսկ 8 օր անց Արթուր Պետրոսյանն իր սաներին առաջին անգամ խաղադաշտ դուրս բերեց:

Արթուր Պետրոսյանի նորամուտը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իրոք շատ փառահեղ ստացվեց: Առաջին խաղակեսում 0-2 հաշվով զիջելով Չեռնոգորիայի հավաքականին, մեր ֆուտբոլիստներն իրենց մեջ ուժ գտան բեկելու մրցակցության ընթացքը և ավելացված ժամանակում Գևորգ Ղազարյանի խփած գոլի շնորհիվ կամային հաղթանակ տոնեցին: Նման բան ՀՀ հավաքականի ողջ պատմության ընթացքում առաջին անգամ տեղի ունեցավ:

Արթուր Պետրոսյան - Հայաստանի հավաքականի նոր մարզիչը

Այդ հաղթանակը նաև առաջինն էր վերջին 3 տարիների ընթացքում անցկացրած ընտրական 13 հանդիպումներում, որոնցից 9-ում մեր հավաքականը պարտվել էր:

Մրցաշրջան-2017-ը ՀՀ հավաքականը սկսեց Ղազախստանի հավաքականի նկատմամբ աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում տոնած հաղթանակով (2-0), ապա ընկերական մրցախաղում 5 անպատասխան գնդակ ուղարկեց Սենթ Քիթս և Նևիսի ընտրանու դարպասը:

Արթուր Պետրոսյանը ևս մեկ յուրօրինակ նվաճման հասավ՝ հավաքականում նորամուտը նշելուց հետո անցկացրած 3 հանդիպումներում էլ իր սաների հետ հաղթանակ տոնելով:

Արթուր Պետրոսյան Ռազմիկ Գրիգորյան Սարգիս Հովհաննիսյան

Նշենք, որ ընդհանրապես ՀՀ հավաքականն իր պատմության մեջ ընդամենը երկրորդ անգամ էր 3 անընդմեջ հաղթանակ տոնում: Առաջին անգամ դա պատահել էր 2011թ., երբ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը Վարդան Մինասյանի գլխավորությամբ հաջորդաբար պարտության էր մատնել Անդորրայի (3-0), Սլովակիայի (4-0) և Մակեդոնիայի (4-1) ընտրանիներին:

Դրանից հետո հետևեցին անփառունակ ելույթներն ընտրական մրցաշարում, որում մեր հավաքականը 4 անընդմեջ պարտություն կրեց Չեռնոգորիայի (1-4), Ռումինիայի (0-1), Դանիայի (1-4) և Լեհաստանի (1-6) հավաքականների հետ մրցախաղերում:

Ընտրական մրցաշարը ՀՀ հավաքականն ավարտեց ղազախների հետ արտագնա խաղում գրանցած ոչ-ոքիով (1-1), իսկ մրցաշրջանի ավարտական երկու ընկերական մրցախաղերում առավելության հասավ Բելառուսի (4-1) և Կիպրոսի (3-2) հավաքականների նկատմամբ:

IMG 0077 - Հեքիաթային մեկնարկից մինչև սուլոցներ. Արթուր Պետրոսյանի ցուցանիշները Հայաստանի հավաքականի ղեկին

Այս տարի անցկացրած ընկերական երկու հանդիպումներում մեր հավաքականի խաղը ոչնչով աչքի չընկավ: Մեր ֆուտբոլիստներին այդպես էլ չհաջողվեց Էստոնիայի (0-0) և Լիտվայի (0-1) հավաքականների հետ մրցախաղերում գոլի հեղինակ դառնալ:

Եթե հաշվի առնենք զուտ վիճակագրական տվյալները (վաստակած հնարավոր միավորների տոկոսը), ապա հավաքականը գլխավորած մարզիչների մեջ ընդհանուր ցուցանիշներով Արթուր Պետրոսյանի արդյունքը (47,2 տոկոս) երկրորդն է Անդրանիկ Ադամյանից հետո (50 տոկոս), ով ընդամենը 2 ընկերական խաղում է գլխավորել հավաքականը:

Ընտրական մրցախաղերում Արթուր Պետրոսյանի ցուցանիշը (33,3 տոկոս) զիջում է միայն Վարդան Մինասյանին (40,7 տոկոս), իսկ ահա ընկերական հանդիպումներում գյումրեցի մասնագետի օրոք ՀՀ հավաքականը լավագույն արդյունքի է հասել (66,6 տոկոս):

VivaroNews.am-ը ներկայացնում է ՀՀ ազգային հավաքականի մարզիչների ցուցանիշները:

Ընդհանուր ցուցանիշներ

Մարզիչներ Խ Հ Ո Պ Գ Մ % Թվական
1.Վարդան Մինասյան 42 14 4 24 56-62 46 36,5 2007, 2009-2014
2.Վարուժան Սուքիասյան 24 5 8 11 29-39 23 31,9 2000-2001, 2016
3.Խորեն Հովհաննիսյան 16 2 5 9 10-41 11 22,9 1996-1997
4.Սուրեն Բարսեղյան 14 4 2 8 11-19 14 33,3 1998-1999
5. Արթուր Պետրոսյան 12 5 2 5 21-22 17 47,2 2016-2018
6.Յան Պոուլսեն 12 3 4 5 9-19 13 36,1 2008-2009
7.Միխայ Ստոյկիցա 10 4 1 5 11-17 13 43,3 2003-2004
8.Իան Պորտերֆիլդ 10 2 4 4 5-9 10 33,3 2006-2007
9.Սամվել Դարբինյան 9 1 1 7 5-21 4 14,8 1995-1996
10.Բեռնար Շալանդ 9 1 1 7 9-23 4 14,8 2014-2015
11.Հենկ Վիսման 8 1 1 6 5-14 4 16,6 2005-2006
12.Բեռնար Կազոնի 8 1 1 6 5-18 4 16,6 2004-2005
13.Էդուարդ Մարգարով 6 1 2 3 1-5 5 27,7 1992-1994
14.Սարգիս Հովսեփյան 5 0 1 4 2-12 1 6,6 2015
15.Թոմ Ջոնս 4 1 1 2 2-6 4 33,3 2007
16.Անդրանիկ Ադամյան 2 1 0 1 2-2 3 50 2002, 2003
17.Օսկար Լոպես 2 0 1 1 2-4 1 16,6 2002

Ընտրական մրցախաղեր

Մարզիչներ Խ Հ Ո Պ Գ Մ %
1.Վարդան Մինասյան 27 10 3 14 37-33 33 40,7
2.Վարուժան Սուքիասյան 13 0 5 8 8-27 5 12,8
3.Սուրեն Բարսեղյան 10 2 2 6 8-15 8 26,6
4.Խորեն Հովհաննիսյան 10 1 5 4 8-17 8 26,6
5.Իան Պորտերֆիլդ 8 2 2 4 4-8 8 33,3
6.Արթուր Պետրոսյան 7 2 1 4 9-18 7 33,3
7.Սամվել Դարբինյան 7 1 1 5 5-13 4 19
8.Բեռնար Կազոնի 7 1 1 5 4-15 4 19
9.Միխայ Ստոյկիցա 6 2 0 4 5-12 6 33,3
10.Հենկ Վիսման 5 1 0 4 5-10 3 20
11.Յան Պոուլսեն 5 0 1 4 3-14 1 6,6
12.Բեռնար Շալանդ 4 0 1 3 3-6 1 8,3
13.Սարգիս Հովսեփյան 4 0 1 3 2-8 1 8,3
14.Էդուարդ Մարգարով 3 0 1 2 0-4 1 11,1
15.Օսկար Լոպես 2 0 1 1 2-4 1 16,6
16.Թոմ Ջոնս 2 0 1 1 0-3 1 16,6

Ընկերական մրցախաղեր

Մարզիչներ Խ Հ Ո Պ Գ Մ %
1.Վարդան Մինասյան 15 4 1 10 19-29 13 28,8
2.Վարուժան Սուքիասյան 11 5 3 3 21-12 18 54,5
3.Յան Պոուլսեն 7 3 3 1 6-5 12 57,1
4.Խորեն Հովհաննիսյան 6 1 0 5 2-24 3 16,6
5.Արթուր Պետրոսյան 5 3 1 1 12-4 10 66,6
6.Բեռնար Շալանդ 5 1 0 4 6-17 3 20
7.Միխայ Ստոյկիցա 4 2 1 1 6-5 7 58,3
8.Սուրեն Բարսեղյան 4 2 0 2 3-4 6 50
9.Էդուարդ Մարգարով 3 1 1 1 1-1 4 44,4
10.Հենկ Վիսման 3 0 1 2 0-4 1 11,.1
11.Անդրանիկ Ադամյան 2 1 0 1 2-2 3 50
12.Թոմ Ջոնս 2 1 0 1 2-3 3 50
13.Իան Պորտերֆիլդ 2 0 2 0 1-1 2 33,3
14.Սամվել Դարբինյան 2 0 0 2 0-8 0 0
15.Բեռնար Կազոնի 1 0 0 1 1-3 0 0
16.Սարգիս Հովսեփյան 1 0 0 1 0-4 0 0

Աշոտ Հայրապետյան


СЭ. Յուրչենկոն ցանկանում է հանդես գալ Հայաստանի հավաքականում

Ուշադրությո՛ւն, «հայտնաբերվել» է Հովհաննես Համբարձումյանը

Ալեքսանդր Կարապետյան. «Ես արժանի եմ Հայաստանի հավաքականում 2-րդ հնարավորությունը ստանալուն»

Վարդան Մինասյանի՝ «RԷվոլուցիա» հաղորդաշարին տված հարցազրույցի ամբողջական տեսագրությունը (տեսանյութ)

Ռուբեն Հայրապետյանը մոտ օրերս հանդիպելու է Դավիդ Յուրչենկոյի հետ

Ալեքսանդր Կարապետյան. «Ամեն րոպե զանգի եմ սպասում Հայաստանից, բայց առայժմ չեմ ստանում»

Ռոման Բերեզովսկին վերադառնում է Հայաստանի հավաքական

Վարդան Մինասյան. «Եթե Յուրա Մովսիսյանը ցույց տա իր լավագույն որակները, ապա կհրավիրվի հավաքական»

Հայազգի ֆուտբոլիստի շքեղ գոլը Ռուսաստանում և հավաքականի «նահանջը առանց երգի» (տեսանյութ)

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակ. Հայաստանի հավաքականը կտրուկ նահանջել է

Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի

5 կետ, որոնք ակնհայտորեն կխանգարեն Վարդան Մինասյանին հասնել հաջողության

Վարդան Մինասյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Գևորգ Ղազարյանը Instagram-ում լուսանկար է հրապարակել Մխիթարյանի հետ և ապաքինում մաղթել

Մեծ ֆուտբոլին կարոտ մնացած Արաս Օզբիլիսի ոտքը «խերով» էր նոր թիմ

Արմեն Գյուլբուդաղյանցի մեկնաբանությունը՝ Ռուբեն Հայրապետյանի հետ զրույցի մասին (տեսանյութ)