Լրացուցիչ

Ընտրել լեզուն

16 վիճակագրական փաստ՝ ՉԼ-ի խմբային փուլից

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլը։ 16 թիմեր կշարունակեն պայքարը այս մրցաշարում հաղթելու համար։ Մրցաշար, որն այս տարի իր հետ բերեց բազում նորանոր ռեկորդներ և նվաճումներ։ Եվ այսօր ներկայացնում ենք 16 վիճակագրական փաստ, որոնք արժանի են ուշադրության։

  • Կարիմ Բենզեման առաջին ֆրանսիացի ֆուտբոլիստն է, ով դարձել է 2 հեյթ-տրիկի հեղինակ ՉԼ-ում:
  • Կրիշտանիու Ռոնալդուն առաջին անգամ դառնում է պոկերի հեղինակ ՉԼ-ում:
  • «Վալենսիան» այս մրցաշրջանում ամենաշատն է հարվածել դարպասին:
  • Մարկ-Անդրե տեր Շտեգենը 6 սեյվ է կատարել «Բայերի» դեմ խաղում: Սա գերմանացու լավագույն արդյունքն է բոլոր մրցաշարերում այն օրից ի վեր, ինչ նա միացել է «Բարսելոնային»:
  • «Ռեալը» և «Բարսելոնան» միակ թիմերն են Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում, որ պարտություն չեն կրել: «Ռեալ»՝ 5 հաղթանակ, 1 ոչ ոքի, «Բարսելոնա»՝ 4 հաղթանակ, 2 ոչ ոքի:
  • Մեսսին ՉԼ-ում ամենաշատ գոլերն է խփել գերմանական ակումբների դեմ խաղերում (15):
  • Օլիվեր Ժիրուն  «Արսենալի» կազմում ավելի շատ գոլ է խփել ՉԼ-ում, քան Դենիս Բերգկամպը:
  • Մրցաշարի նոր ձևաչափի ներմուծումից ի վեր «Արսենալը»  երբեք դուրս չի մնացել խմբային փուլից:
  • ՉԼ-ում ֆրանսիական ՊՍԺ-ն վերջին անգամ խմբային փուլում սեփական հարկի տակ պարտություն է կրել 2004 թվականի դեկտեմբերին։
  •  «ՊՍԺ»-ն խմբային փուլում ամենաքիչ գոլ (1) բաց թողած թիմն է:
  • Խմբային փուլում ամենաշատ միավորներն է հավաքել «Ռեալը» (16):
  • «Ռեալը» և «Բավարիան» ամենաշատ գոլերն են խփել (19):
  • Ամենաքիչ միավորները խմբային փուլում հավաքել է «Մաքաբին» (0):
  • «Ռոման» կրկնել է «Զենիթի» «ռեկորդը»՝ խմբային փուլից դուրս գալով ընդամենը 6 միավորով:
  • «Գենտը» առաջին բելգիական թիմն է, որին երբևէ հաջողվել է դուրս գալ փլեյ-օֆֆ փուլ:
  • «Ռեալը» կրկնել է «Լիվերպուլի» ռեկորդը՝ հաղթելով 8:0 հաշվով:

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)

Հաքերները կոտրել են «Բարսելոնայի» թվիթերյան էջը և սկանդալային հայտարարություն տարածել

«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

Ռոնալդուն մեկ այլ տպավորիչ ռեկորդ է սահմանել

«Ռեալը» հստակ քայլերով մոտենում է չեմպիոնական տիտղոսին (տեսանյութ)

Ռոնալդուն «Ռեալին» մոտեցնում է չեմպիոնությանը (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդուն շատ արագ բացում է խաղի հաշիվը (տեսանյութ)

«Սելտա» – «Ռեալ Մադրիդ». հայտնի են մեկնարկային կազմերը

Կատալոնական մամուլը աջակցել է «Սելտային» «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ (նկար)

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Սելտայի» հետ խաղի համար

Լույս աշխարհ է եկել Ինիեստայի 3-րդ երեխան (լուսանկար)