Լրացուցիչ

Ընտրել լեզուն

16 ակումբներ, ովքեր կպայքարեն 2015/16 ՉԼ-ի տիտղոսի համար

Երեկ կայացան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին 8 հանդիպումները:

Ի տարբերություն «Մանչեսթեր Յունայթեդի», այս անգամ «Չելսին»  և «Արսենալը» կարողացան բարձր պահել իրենց երկրի պատիվը և կարողացան նվաճել 1/8 եզրափակչի ուղեգիր:

«Գենտը» հաղթելով «Զենիթին» դարձավ բելգիական առաջին թիմը, որին հաջողվեց դուրս գալ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ:

«Բարսելոնան» օգնեց «Ռոմային» զբաղեցնել 2-րդ հորիզոնականը, չնայած իտալացիները բավականին վատ հանդիպում անցկացրեցին ԲԱՏԷ-ի դեմ:

Այսպիսով հայտնի դարձան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները ՝

«Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ», «Բավարիա», «Չելսի», «ՊՍԺ», «Մանչեսթեր Սիթի», «Յուվենտուս», «Ռոմա», «Արսենալ», «Ատլետիկո Մադրիդ», «Վոլֆսբուրգ», «ՊՍՎ», «Գենտ», «Զենիթ», «Բենֆիկա», «Դինամո» Կիև

Վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին, ժամը  15:00 :