Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բակայոկոն ծնունդ տվեց «Շիրակի» հոբելյանական գոլին, իսկ «Ալաշկերտն» ունի գավաթային նոր ռմբարկու. Գավաթային խաղերը՝ 10 փաստով

21753217 823925154452958 65299041952855214 o - Բակայոկոն ծնունդ տվեց «Շիրակի» հոբելյանական գոլին, իսկ «Ալաշկերտն» ունի գավաթային նոր ռմբարկու. Գավաթային խաղերը՝ 10 փաստով

Ավարտվեց գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի 1-ին փուլը, որում առաջին խմբի թիմերին չհաջողվեց լրջորեն դիմադրել փորձառու ակումբներին, իսկ բարձրագույն խմբի թիմերի միջև մրցավեճում հաղթողները չորոշվեցին:

Քառորդ եզրափակիչ առաջին հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ առաջին 4 հանդիպումներում դաշտի տերերն ու հյուրերը մեկական հաղթանակ տոնեցին, 2 խաղում գրանցվեց ոչ-ոքի:

4 հանդիպումներում խփվեց 9 գոլ, միջինը մեկ խաղում՝ 2,25 գոլ: Գավաթի ընթացիկ խաղարկության անդրանիկ գոլի հեղինակը շիրակցի Մուսա Փոլ Բակայոկոն էր, ով սեպտեմբերի 13-ին Գյումրիում «Արարատի» հետ մրցավեճի 12-րդ րոպեին գրավել էր Արման Մելիքսեթյանի պաշտպանած դարպասը:

2. «Շիրակը» գավաթի մրցաշարերում անցկացրած վերջին 5 հանդիպումներում անպարտելի է՝ տոնելով 2 հաղթանակ, 3 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին անգամ շիրակցիները գավաթային մրցախաղում խաղադաշտից պարտված են հեռացել 2015թ. նոյեմբերի 4-ին՝ Գյումրիում քառորդ եզրափակչի պատասխան խաղում 0-1 հաշվով զիջելով «Միկային»:

3. «Բանանցն» ընդհատեց «Փյունիկի» հետ գավաթային հանդիպումներում կրած 4 անընդմեջ պարտությունների շարքը: Արդեն 5 խաղ է, որ գավաթի մրցաշարերում «Բանանցին» չի հաջողվում հաղթել «Փյունիկին»: Վերջին հաղթանակը փյունիկցիների նկատմամբ «Բանանցը» տոնել է 2006թ. ապրիլի 26-ին՝ կիսաեզրափակչի պատասխան խաղում սեփական հարկի տակ առավելության հասնելով 2-1 հաշվով:

21686727 1442501929136162 6904179867871176066 o - Բակայոկոն ծնունդ տվեց «Շիրակի» հոբելյանական գոլին, իսկ «Ալաշկերտն» ունի գավաթային նոր ռմբարկու. Գավաթային խաղերը՝ 10 փաստով

«Բանանցին» գավաթային վերջին 4 հանդիպումներում չի հաջողվել հաղթանակ տոնել՝ կրելով 3 պարտություն, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակը գավաթի մրցաշարում «Բանանցը»  տոնել է անցյալ տարվա սեպտեմբերի 21-ին՝ քառորդ եզրափակչի առաջին խաղում սեփական հարկի տակ 2-1 հաշվով պարտության մատնելով «Արարատին»:

4. «Ալաշկերտն» ընդհատեց գավաթի մրցաշարերում 3 անընդմեջ պարտությունների շարքը՝ տոնելով առաջին հաղթանակը: Նախորդ խաղարկության քառորդ եզրափակչում ալաշկերտցիները երկու հանդիպումներում էլ զիջել էին «Փյունիկին» (1-2, 0-1), իսկ 2015/16թթ. մրցաշարի կիսաեզրափակչի պատասխան խաղում 1-2 հաշվով պարտվել էին «Բանանցին»:

5. Մուսա Փոլ Բակայոկոն բացեց գոլերի հաշիվը «Շիրակում» գավաթի մրցաշարում: Նրա խփած գնդակը գավաթի մրցաշարերում «Շիրակի» հանդիպումներում գրանցված հոբելյանական՝ 300-րդ գոլն էր: Այդ գոլերից 199-ը խփել են շիրակցիները: Գյումրեցիների կազմում գավաթի մրցաշարերում բոլորից արդյունավետ է գործել Սամվել Նիկոլյանը, ով դարձել է 18 գոլի հեղինակ:

6. «Գանձասար-Կապանի» կազմում գավաթի մրցաշարում իրենց առաջին գոլերը խփեցին Ալեքս Ջունիոր Քրիստիանը, Սարգիս Շահինյանն ու Գևորգ Նռանյանը: Վերջին երկուսը բացեցին իրենց գոլերի հաշիվը գանձասարցիների կազմում պաշտոնական մրցումներում: Եթե Շահինյանն ու Ալեքս Ջունիորը գավաթի մրցաշարերում իրենց առաջին գոլերը խփեցին, ապա Նռանյանի համար հերթական գոլը 4-րդն էր ՀՀ գավաթի խաղարկություններում:

21728876 2020659621486333 594084851963770025 o - Բակայոկոն ծնունդ տվեց «Շիրակի» հոբելյանական գոլին, իսկ «Ալաշկերտն» ունի գավաթային նոր ռմբարկու. Գավաթային խաղերը՝ 10 փաստով

7. Ռաֆայել Սաֆարյանն ու Գրիգոր Աղեկյանը բացեցին գոլերի հաշիվը գավաթի մրցաշարերում: Սաֆարյանն ընդգրկվեց «Արարատի» կազմում գավաթի խաղարկություններում գոլի հեղինակ դարձած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում: «Շիրակի» դարպասը Սաֆարյանը գրավեց 31 տարեկան 226 օրականում:

8. Գավաթի մրցաշարերում առաջին անգամ իր օգտին դուբլ ձևակերպելով, Միհրան Մանասյանը 5 գնդակով դարձավ պատվավոր մրցանակի խաղարկություններում «Ալաշկերտի» բոլոր տարիների լավագույն ռմբարկուն՝ շրջանցելով 3-ական գոլ խփած Հեբեր Արաուխոյին և Արսեն Բալաբեկյանին:

Ընդհանուր առմամբ գավաթի մրցաշարերում Մանասյանի հաշվին անցկացրած 30 հանդիպումներում 8 գոլ է գրանցված: Դրանցից 2-ը նա խփել է «Փյունիկում», մեկն՝ «Ուլիսում»: Այդ ցուցանիշով Մանասյանը հավասարվեց գավաթի ընթացիկ խաղարկության մասնակիցներից ամենաարդյունավետ ֆուտբոլիստին՝ «Բանանցի» հարձակվող Նորայր Գյոզալյանին:

21762819 823926807786126 4415680139364785850 o - Բակայոկոն ծնունդ տվեց «Շիրակի» հոբելյանական գոլին, իսկ «Ալաշկերտն» ունի գավաթային նոր ռմբարկու. Գավաթային խաղերը՝ 10 փաստով

Պաշտոնական մրցումներում Մանասյանի հաշվին արդեն 72 գոլ է գրանցված: Դրանցից 64-ը նա խփել է «Ալաշկերտում»:

9. Գավաթի ընթացիկ մրցաշարում առաջին 11մ հարվածը նշանակվեց, որն անվրեպ իրացրեց ալաշկերտցի Արթուր Եդիգարյանը: Գավաթի խաղարկություններում Արթուրը բացեց գոլերի հաշիվն «Ալաշկերտում»՝ խփելով պատվավոր մրցանակի մրցաշարերում իր 2-րդ գնդակը:

10. Գավաթի ընթացիկ խաղարկության ամենատարեց ֆուտբոլիստ Գևորգ Կասպարովը պատվավոր մրցանակի մրցաշարերում «Գանձասար-Կապանում» նորամուտը նշեց դարպասն անառիկ պահելով: Գավաթի մրցաշարերում Կասպարովը 19-րդ խաղում գոլ բաց չթողեց, ինչը գործող դարպասապահների մեջ լավագույն արդյունքն է:

Աշոտ Հայրապետյան


Հայ 3 ֆուտբոլիստի թիմեր հայտնվել են իրենց երկրների «էլիտայում» (տեսանյութ)

Բարձրագույն խմբի 2017/18թթ. առաջնությունն ավարտված է, բայց որոշ հարցեր դեռ անպատասխան են. «Ալաշկերտը»՝ չեմպիոն (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Գանձասար-Կապան». VivaroNews-ի ուղիղ հեռարձակումը

«Բանանց» – «Արարատ». VivaroNews-ի ուղիղ հեռարձակումը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Խոշոր հաշվով առաջին հաղթանակը

Մարկոս Պիզելիի «ասիստը» հայազգի մարզչի թիմի դեմ խաղում, որն առաջնության առաջատարն է (տեսանյութ)

«Ալաշկերտի» ֆուտբոլիստները հանդիպել են Հենրիխ Մխիթարյանի հետ (լուսանկար)

«Ալաշկերտ» – «Գանձասար-Կապան». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

«Բանանց» – «Արարատ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

«Շիրակը» հրաժարվում է մասնակցել «Փյունիկի» դեմ խաղին և պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը

«Շիրակը» ՀՖՖ-ից պահանջում է վերադարձնել հանված միավորները

Հայտնի է, թե երբ կկայանա Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մրցանակակիրների պարգևատրումը

ՀՖՖ-ն «Շիրակի» գործով չի կատարի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը

«Շիրակ» ՖԱ-ի գործով ՀՖՖ-ն փաստեր տրամադրեց, իսկ «Շիրակը» պատասխան հայտարարությամբ հանդես եկավ

«Եզրափակչի մարդ» Կասպարովը տպավորիչ ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով Սարգիս Հովսեփյանին

Եթե ցանկանում եք դառնալ Հայաստանի գավաթակիր, ապա կազմում ունեցեք այս ֆուտբոլիստին