Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Վարդան Բիչախչյանի և Ալբերտ Սաֆարյանի կարծիքները «Շիրակ» – «Արարատ» խաղից հետո

«Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը և «Արարատի» նրա գործընկեր Ալբերտ Սաֆարյանը Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում գրանցված ոչ-ոքիից հետո (1-1) հայտնել են խաղի վերաբերյալ իրենց կարծիքները.

Վարդան Բիչախչյան. «Կազմի մեջ 5 ֆուտբոլիստների էինք փոխել նախորդ հանդիպման համեմատ: Այսօր հնարավորություն տվեցինք երիտասարդներին, քանի որ սեպտեմբերի 16-ին էլ առաջնության հանդիպում ունենք «Ալաշկերտի» հետ, իսկ այս կարճ ժամանակահատվածում վերականգնվելը խնդիր է:

Խաղից դժգոհ չեմ: Մի քիչ ագրեսիայի պակաս կար: Բայց կարողացանք բազմաթիվ գոլային պահեր ստեղծել, որոնք չօգտագործեցինք: Իսկ արդյունքը որոշվում է խփած գոլերի քանակով:

Գոլ բաց թողեցինք մի դրվագում, երբ դա շատ անսպասելի էր: Մրցակցի ֆուտբոլիստին թույլ տվեցինք հեռու տարածությունից հարվածել, և գնդակը հայտնվեց մեր դարպասում: Շատ ցանկալի էր, որ պատասխան խաղից առաջ մեր դարպասն անառիկ պահեինք: Բայց դեռ կա երկրորդ խաղ: Մենք կփորձենք պատասխան մրցավեճում շտկել իրավիճակն ու անցնել հաջորդ փուլ»:

Ալբերտ Սաֆարյան. «Նախ ասեմ, որ իսկական գավաթային խաղ էր: Երկու թիմերն էլ խաղին մոտեցել էին մեծ զգուշությամբ: Գիտեք՝ գավաթային խաղերն ուրիշ են, այստեղ միավորով չէ: Առավելություն է ունենում այն թիմը, որը մրցակցի հարկի տակ գոլ է խփում:

Առաջին խաղակեսում մենք այդքան էլ ճիշտ չէինք վերահսկում գնդակը, կային անճշտություններ: Դանդաղ էինք աշխատում: Մրցակիցն արագ հակագրոհների հաշվին առավելություն էր ստանում, գոլն էլ խփեցին այդպես: Առաջին կեսը գոլային պահերով հարուստ չէր, քանի որ երկու թիմերն էլ զգուշավոր ֆուտբոլ էին ցուցադրում:

Ինչ վերաբերում է երկրորդ խաղակեսին, ապա մենք շատ արագ փոփոխություններ կատարեցինք: Հարձակման գիծն ավելի դինամիկ էր գործում, ինչի շնորհիվ կարողացանք հավասարեցնել հաշիվը: Փոփոխություններն իրենց արդյունքը տվեցին: Ընդհանուր խաղից գոհ ենք: Մրցակցի հարկի տակ գոլ ենք խփել: Բայց դեռ կա շարունակություն, պատասխան խաղ: Պետք է ձգտենք լավ պատրաստվել ու ավելի լավ հանդես գալ»:


«Արարատը» պատասխանել է Նորայր Գրիգորյանի հայտարարությանը, թե ակումբը նրա աշխատավարձը չի վճարել

Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Արարատ» – «Գանձասար-Կապան»՝ 1-2. Կապանյան թիմն «Ալաշկերտին» արդեն զիջում է 3 միավորով

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

«Матч ТВ»-ի պատրաստած վավերագրական ֆիլմն «Արարատի» մասին (տեսանյութ)

ՀՖՖ-ն «Շիրակին» ժամանակ է տվել՝ Գյումրիի ակադեմիայի բնական և արհեստական խոտածածկով խաղադաշտերի վիճակը բարելավելու համար

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»