Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մեր պատանիների խոշոր հաշվով պարտությունը Սերբիայում և Մխիթարյանի վերադարձը Չեմպիոնների լիգա. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սեպտեմբերի 12-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլ, 1-ին տուր. «Մանչեսթեր Յունայթեդ» 3-0 «Բազել». Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Ընկերական հանդիպում. Սերբիայի Մ-17 հավաքական 4-0 Հայաստանի Մ-17 հավաքական. մեր պատանեկան հավաքականը, որը գլխավորում է Տիգրան Առաքելյանը, Սերբիայում տեղի նույն տարիքային հավաքականի հետ ընկերական ևս մեկ խաղ կանցկացնի սեպտեմբերի 14-ին:

Բելառուսի Բարձրագույն խումբ, 21-րդ տուր. «Տորպեդո-Բելազ» 1-1 «Նաֆտան». Կամո Հովհաննիսյանը և Անդրեյ Խաչատուրյանը մասնակցել են ամբողջ հանդիպմանը: «Տորպեդո-Բելազն» ընթանում է 6-րդ հորիզոնականում:

«Բանանցը» պայմանագիր է կնքել գանացի 19-ամյա կիսապաշտպան Կվասի Սիբոյի հետ: Գանական «Չիտահ» ակումբից տեղափոխված ֆուտբոլիստը մինչ «Բանանցին» միանալը մեկ ամիս փորձաշրջան է անցնել ռուսական «Կրասնոդարում»: Կվասի Սիբոյի հասակն է 182 սմ, քաշը՝ 72 կգ:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջին խաղաշրջանի արդյունքներով «Արդար խաղի» դասակարգման աղյուսակը գլխավորում է «Փյունիկը» 8,15 միավորով: Նրան հաջորդում են «Ալաշկերտը» (7,88), «Շիրակը» (7,84), «Արարատը» (7,62), «Բանանցը» (7,6) և «Գանձասար-Կապանը» (6,93):

Չեմպիոնների լիգայի Երիտասարդական մրցաշար, խմբային փուլ, 1-ին տուր. «Բենֆիկա» Մ-19 5-1 ԲԿՄԱ Մոսկվա Մ-19. Նաիր Տիկնիզյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Արգենտինայի Բարձրագույն խումբ, 2-րդ տուր. «Ատլետիկո Խուրական» 1-0 «Նյուելս Օլդ Բոյզ». Մաուրո Գևգեոզյանը չի հայտնվել հայտացուցակում: «Նյուելս Օլդ Բոյզը» 30 թիմերի պայքարում զբաղեցնում է 22-րդ հորիզոնականը:

Չեխիայի Երիտասարդական լիգա, 7-րդ տուր. «Յաբլոնեց» Մ-21 1-2 «Տեպլիցե» Մ-21. Դավիթ Մարտիրոսյանը չի հայտնվել իր թիմի հայտացուցակում: «Տեպլիցե» Մ-21-ը գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հոլանդիայի Երիտասարդական լիգա, A խումբ, 3-րդ տուր. «Հերակլես Մ-21 5-1 «Վալվեյկ» Մ-21. Գոռ Աղբալյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Հերակլես» Մ-21-ը գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

«Ուրալի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Թարխանովը՝ «ԲՄԱ-Խաբարովսկի» հետ խաղի մասին (1-1). «Էդգար Մանուչարյանը, ով վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին հանդիպումն էր անցկացնում, խաղավերջում պետք է գրավեր մրցակցի դարպասը: Նա ամեն ինչ ճիշտ արեց, բայց վերջնական հարվածը շատ ուժեղ ստացվեց»:

Ֆրանսիայի գավաթի խաղարկություն, 3-րդ փուլ. «Ռոկբրյուն-Կապ-Մարտեն» 2-2 «Արձիվ». «Արձիվը» 11-մետրանոց հարվածաշարում հաղթանակ է տոնել 5-3 հաշվով և դուրս եկել մրցաշարի 4-րդ փուլ:

Ֆրանսիայի գավաթի խաղարկություն, 3-րդ փուլ. «Մարլի-լե-Ռուա» 1-2 «Արարատ Փարիզ». «Արարատը» նույնպես պայքարը շարունակելու է 4-րդ փուլում:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրի լավագույն 3 ֆուտբոլիստներն՝ ըստ VivaroNews.am-ի:

Հայկական ֆուտբոլի ամենավերջին անցուդարձին ծանոթանալու համար բաժանորդագրվեք այստեղ՝


«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»