Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Զայրացած Ջեք Ուիլշերը փորձեց վրեժխնդիր լինել մրցակցից և կարմիր քարտ ստացավ (տեսանյութ)

«Արսենալի» կիսապաշտպան Ջեք Ուիլշերն ակումբի Մ-23 թիմի կազմում մասնակցել է «Մանչեսթեր Սիթիի» հանդիպմանը:

Խաղի 63-րդ րոպեին, երբ լոնդոնցիներն առջևում էին 4-1 հաշվով, Ուիլշերի նկատմամբ «անմեղ» իրավիճակում չափազանց կոպիտ է գործել «Մանչեսթեր Սիթիի» 17-ամյա ֆուտբոլիստ Մեթ Սմիթը, ընդ որում՝ վերջինս նույն մրցակցի հետ պայքարում խաղի ընթացքում խախտումներ է կատարել ևս մի քանի անգամ:

Ուիլշերը, ով կարիերայի ընթացքում բազմիցս է տուժել լուրջ վնասվածքների պատճառով, չի զսպել դժգոհությունը, ինչի հետևանքով հեռացվել է խաղաշտից: Հավելենք, որ հանդիպումն ավարտվել է 4-3 հաշվով: