Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայկական ֆուտբոլի «Լիոնել Մեսին» տպավորիչ գոլ է հեղինակել (տեսանյութ)

Արդեն հայտնել ենք, որ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում «Շիրակ-2»-ի և «Ավան Ակադեմիայի» մրցավեճում գրանցվել է ոչ-ոքի՝ 2-2:

Նորաստեղծ «Ավան Ակադեմիայից» 89-րդ րոպեին 2-րդ պատասխան գոլը (տեսանյութի 2:31-ից) հեղինակել է 18-ամյա Արմեն Նահապետյանը, ով նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս «Փյունիկում» և այժմ ներկայացնում է նաև Հայաստանի Մ-19 հավաքականը:

Նահապետյանն իր խաղաոճով շատ նման է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին: Նա էլ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի պես փոքրամարմին է, ճարպիկ, հիանալի տեխնիկա ունի, գնդակով էլ աշխատում է այնպես, ինչպես արգենտինացին: Եվ որ հետաքրքիրն է՝ նա էլ ձախլիկ է, խաղում է 10 համարի մարզաշապիկով և հարձակման աջ եզրում:

Ոչ միայն ակումբում, այլև հավաքականում ելույթների ժամանակ մրցակիցները հիմնականում չեն հասցնում հակախաղ գտնել նրա տեխնիկայի դեմ: Արմեն Նահապետյանն իր որակները զարգացնելու դեպքում շուտով կարող է մեծ առաջընթաց գրանցել իր կարիերայում: