Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մարկոս Պիզելին գոլ է խփել Սաուդյան Արաբիայում առաջին պաշտոնական խաղում

Մեկնարկել է Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի նոր առաջնությունը:

«Ալ-Շաբաբը» 1-ին տուրում սեփական հարկի տակ հանդիպել է «Օհուդի» հետ և պարտություն կրել 1-2 հաշվով: Դաշտի տերերից 82-րդ րոպեին հաշիվը կրճատել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, ով մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Հավելենք, որ ամենահայ բրազիլացին այս ամռանն է տեղափոխվել Սաուդյան Արաբիա, իսկ մինչ այդ հանդես էր գալիս հունական «Քսանտիում»: