Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ալբերտ Սաֆարյան. «Գլխավոր մրցավարի գործողությունները լարվածություն մտցրին»

«Արարատից» գլխավոր մարզիչ Ալբերտ Սաֆարյանը Բարձրագույն խմբի 2-րդ տուրում «Ալաշկերտից» կրած պարտությունից հետո (0-3) մասնակցել է հետխաղյա մամուլի ասուլիսի.

-Վատ խաղ չստացվեց: Առաջին խաղակեսում պիտի հաշվի մեջ առաջ լինեինք, բայց ֆուտբոլային բախտը երես էր թեքել: Մրցակիցն էլ գոլ խփեց: Կար պայքար: Ճիշտ է, գիտեինք, որ «Ալաշկերտում» փորձառու ֆուտբոլիստներ են, բայց մենք միշտ էլ տրամադրված ենք հաղթանակի:

Ինչ վերաբերում է երկրորդ խաղակեսին, ապա մեր մարտավարությունը մամլիչ գործողություններով մրցակցին ազատություն չտալն էր և գոլ խփելը: Բայց, չկարողացանք: Մրցակիցը գոլեր խփեց անդրադարձերից հետո:

Ինչ վերաբերում է մրցավարությանը (ավագ մարզիչ Արկադի Անդրեասյանը խաղի ժամանակ հեռացվել էր պահեստայինների նստարանից Սուրեն Բալիյանի հետ վիճաբանելու համար-խմբ.), ապա նա վարել էր մեր նախորդ խաղը «Գանձասար-Կապանի» հետ, ամեն ինչ նորմալ էր: Բայց, չգիտեմ՝ ինչն էր պատճառը, որ այսօր նրա և եզրային մրցավարների որոշումների միջև հակասություն կար: Եզրայինն անկյունային է ցույց տալիս, իսկ նա՝ ոչ: Դա լարվածություն մտցրեց, խառնաշփոթ առաջացրեց: Դա ոչ ֆուտբոլային էր: Մենք դեռ կնայենք դրվագները:

Համենայն դեպս, պարտությունը մնում է պարտություն: Մենք մեր ուղին և աշխատանքը գիտենք, որից չենք շեղվելու:

Դեռ առաջին խաղակեսում բրազիլացի նորեկ Սիլասին փոխարինեց Յուրի Գարեգինյանը: Ո՞րն էր փոփոխության պատճառը:

-Սիլասը նոր ֆուտբոլիստ է, դեռ մեր թիմային ոճի մեջ չի ընդգրկվում: Զուտ տակտիկական խնդիր էր: Մրցակիցը մեջտեղում առավելություն ուներ, մենք էլ ցանկացանք այդ դիրքն ամրապնդել:

Բրազիլացի մյուս նորեկը՝ Ամարանտեն, մնաց պահեստայինների նստարանին: Նա ինչպիսի՞ մարզավիճակում է:

-Նախորդ ասուլիսին էլ ասել եմ՝ նորեկները դեռ բավարար ֆիզիկական վիճակի մեջ չեն: Աստիճանաբար ներգրավում են մարզումային գործընթացին: Կարծում եմ՝ դեռ կխաղան:


Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Հայաստանի ազգային հավաքականը 25 տարեկան է

Իսլանդիայի հավաքականը ծաղրել է ԱՄՆ-ի հավաքականին

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Ազգերի լիգայի օրացույցը

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 6)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 5)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)

Հաքերները կոտրել են «Բարսելոնայի» թվիթերյան էջը և սկանդալային հայտարարություն տարածել

Բրազիլացի պաշտպան և աշխարհի չեմպիոն Լուսիոն կազմել է իր «երազանքի» թիմը

Արիեն Ռոբենը կազմել է իր երազանքի թիմը (ֆոտո)

Ռոնալդինիոն կազմել է իր Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականը

Ռոնալդոն կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը