Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Աբրահամ Խաշմանյանը՝ թիմի հոգեբանական խնդրի, Սիմոնյանի նորամուտի, Բադոյանի մարզավիճակի և այլնի մասին

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Բարձրագույն խմբի 2-րդ տուրում «Արարատի» նկատմամբ հաղթանակից հետո (3-0) մասնակցել է մամուլի ասուլիսի.

-Գիտենք՝ ոչ միայն այս մրցակցի, այլև բոլորի հետ էլ դժվար է լինելու: Կա 6 թիմ, որոնք ինչ-որ ասելիք ունեն: Բոլորն էլ խոսում են չեմպիոնության կամ բարձր տեղերում հայտնվելու մասին: Պատրաստ էինք այսօր նման խաղի: Դինամիկ ֆուտբոլ էր: Ես կենտրոնանում եմ մեր թիմի վրա, ունեինք սխալներ պաշտպանությունում և հարձակման գծում:

Պետք է առաջին հերթին կարողանանք փոխել հոգեբանությունը: Երեկվա օրն անցած է, ոչ ոք չպետք է երեկվան նայի: Պետք է նոր խոսք ասել:

«Շիրակի» հետ նախորդ խաղի համեմատ հիմնական կազմում 5 փոփոխություն էիք կատարել: Դա ինչի՞ հետ էր կապված:

-Կապված էր թե՛ նախորդ խաղում պարտության, թե՛ մարտավարության հետ: Կարող է մյուս խաղում կրկին 3-4 փոփոխություն կատարենք: Նորայր Ասլանյանի՝ հայտացուցակում չհայտնվելը մեր որոշումն էր:

Արտյոմ Սիմոնյանը նշեց նորամուտը թիմում: Նրա խաղն ինչպե՞ս կգնահատեք:

-Նրան շատ լավ եմ ճանաչում: Լավ ֆուտբոլիստ է: Մեզ շատ օգուտ կտա: Բայց նա էլ, ինչպես արտերկրից մեզ միացած մյուս ֆուտբոլիստները, գտնվում է ոչ լավ մարզավիճակում: Գուցե՝ նույնիսկ միջին չէ: Կբարձրացնենք նրա ֆունկցիոնալ վիճակը և լավ ֆուտբոլ կցուցադրի: Կարծում եմ՝ Սիմոնյանը հավաքականում էլ է խաղալու: Ճիշտ է, գոլ խփեց, բայց դա ինձ համար երկրորդական է: Նա սխալներ էր թույլ տալիս, ինչն էլ գալիս է նրա՝ լավ պատրաստ չլինելուց: Բայց Արտյոմի հետ ես մեծ հույսեր եմ կապում:

Իսկ Արտակ Եդիգարյանը մարզավիճակի հետ կապված խնդի՞ր ունի, որ այսօր խաղադաշտ դուրս չեկավ:

-Ոչ, պարզապես հոգնածություն կար: Ցանկանում էինք նրան մտցնել 2-րդ խաղակեսում և ուժեղացնել խաղը, բայց մինչ այդ հարկադրված փոփոխություն կատարեցինք: Միլյան Յաբլանը լավ չէր զգում իրեն, դրա համար էլ նրան փոխարինեցինք: Եթե այդպես չլիներ, հենց Արտակն էր դուրս գալու խաղադաշտ: Միգուցե հենց մյուս խաղում լինի մեկնարկային կազմում: Խնդիր չեմ տեսնում:

Վահագն Մինասյանի վնասվածքը լո՞ւրջ է:

-Դեռ տեղյակ չեմ: Բժիշկները հիմա հետազոտություն կանցկացնեն: Իհարկե, լավ չստացվեց: Մենք առանց այդ էլ խնդիրներ ունենք պաշտպանության գծում:

Զավեն Բադոյանն այսօր մի քանի իրական գոլային պահեր չօգտագործեց: Նրա վատ մարզավիճակն ինչի՞ հետ եք կապում:

-Բադոյանը լավ մարզավիճակում է, ինչպես և բոլորը: Նա նորմալ նախապատրաստական շրջան է անցել: Ես հավատում եմ նրան, բայց ֆուտբոլիստը պետք է խաղադաշտում ապացուցի իր որակները: Ով պատրաստ է, նա էլ խաղում է: Էլի բան չի փոխվում: Զավենին գիտեմ, նրան հավատում եմ:

Ես այսօր դժգոհ եմ մեր թիմի չիրացրած պահերից: Չի կարելի այդքան վրիպումներ թույլ տալ: Նորից եմ ասում՝ այստեղ կա նաև հոգեբանական հարց, իբր՝ այս թիմով արդեն շատ բանի ենք հասել: Այսօր ունեինք շատ պահեր, բայց հաջորդ խաղին միգուցե 1-2-ն ունենք: Ինչպե՞ս կարելի է այդքան պահեր փչացնել: Սա պրոֆեսիոնալիզմի ցածր դրսևորում եմ համարում և այդ առումով դժգոհ եմ:


«Արարատը» պատասխանել է Նորայր Գրիգորյանի հայտարարությանը, թե ակումբը նրա աշխատավարձը չի վճարել

Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Արարատ» – «Գանձասար-Կապան»՝ 1-2. Կապանյան թիմն «Ալաշկերտին» արդեն զիջում է 3 միավորով

«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

«Матч ТВ»-ի պատրաստած վավերագրական ֆիլմն «Արարատի» մասին (տեսանյութ)

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

«Արարատը» 2-րդ անընդմեջ տնային հաղթանակն է տոնում