Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ալաշկերտն» առաջին հաղթանակը տոնեց՝ պարտություն «նվիրելով» «Արարատին»

  • Բարձրագույն խումբ, 2-րդ տուր
  • «Ալաշկերտ» 3-0 «Արարատ»
  • Գոլերը՝ 1-0՝ Միհրան Մանասյան 35՛, 2-0՝ Արտյոմ Սիմոնյան 63՛, 3-0՝ Արթուր Եդիգարյան 75՛
  • «Ալաշկերտ» մարզադաշտ, Երևան

ՎԵՐՋ. «Ալաշկերտն» առաջին հաղթանակը տոնեց և 3 միավոր ունի, ինչպես և «Արարատը», որն 1-ին տուրում պարտության էր մատնել «Գանձասար-Կապանին»:

90+2՛ Գարեգին Կիրակոսյանը հեռահար հարված կատարեց: Վստահ գործեց Արսեն Բեգլարյանը:

90՛ Սուրեն Բալիյանը միանգամից 6 րոպե է ավելացնում հիմնական ժամանակին:

88՛ Նենադովիչի փոխանցումից հետո Միհրան Մանասյանն էր լավ դիրքում ստացել գնդակը, սակայն հարված չկարողացավ կատարել:

85՛ Անդրանիկ Քոչարյանի հեռահար հարվածը բավականին շեղ էր:

81՛ Անդրանիկ Քոչարյանը գրեթե մեն-մենակ էր մնացել Արսեն Բեգլարյանի դիմաց, պատրաստվում էր հարվածել, բայց Արտյոմ Սիմոնյանն ու Գագիկ Դաղբաշյանը վերջին պահին համատեղ ուժերով խլեցին գնդակը:

80՛ «Արարատը» վերջապես փոքր-ինչ ակտիվացել է առջևի գծում:

75՛ ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼ՝ ԱՐԹՈՒՐ ԵԴԻԳԱՐՅԱՆ՝ 3-0. Գրոհը սկսվեց աջ եզրում, այնուհետև Արթուր Եդիգարյանը կենտրոնում մոտ 25մ հեռավորության վրա ստացավ գնդակը, մտածելու համար բավական երկար ժամանակ ուներ: Նրա՝ ձախ ոտքով հուժկու հարվածից հետո գնդակը փոքր անդրադարձից հետո հայտնվեց դարպասում:

73՛ Խաղը մոտ 2 րոպեով դադարեցվել էր: Գլխավոր մրցավար Սուրեն Բալիյանն Արկադի Անդրեասյանին հրահանգել էր հեռանալ պահեստայինների նստարանից՝ իր գործողություններից բուռն դժգոհություն հայտնելու համար, իսկ հայկական ֆուտբոլի լեգենդը հրաժարվում էր անել դա: Ի վերջո, նա լքեց պահեստայինների նստարանը…

70՛ Փոփոխություն. «Արարատի» կազմում Վարդան Արզոյանին փոխարինեց Գարեգին Կիրակոսյանը:

69՛ Ռաֆայել Սաֆարյանն էր սուր անկյան տակ ստացել գնդակը և հարվածեց վրա հասած Արսեն Բեգլարյանի ուղղությամբ: Վերջինս թեթև վնասվածքի գնով, բայց հետ մղեց գնդակը:

65՛ Փոփոխություն. բավականին վատ խաղ անցկացրած Զավեն Բադոյանին փոխարինում է Ուրոշ Նենադովիչը:

63′ ԳՈՈՈՈՈԼԼԼԼԼԼ՝ ԱՐՏՅՈՄ ՍԻՄՈՆՅԱՆ՝ 2-0. Նրանից ընդամենը րոպեներ պահանջվեց թիմում առաջին գոլը խփելու համար: Մոտ 20 հեռավորությունից հարվածից հետո գնդակն անդրադարձվեց «Արարատի» ֆուտբոլիստից և հայտնվեց դարպասում:

58՛ Սա Արտյոմ Սիմոնյանի նորամուտի խաղն է Հայաստանի չեմպիոնի կազմում:

57՛ Փոփոխություններ «Ալաշկերտի» կազմում: Միլյան Յաբլանի և Վահագն Մինասյանի փոխարեն խաղը շարունակում են Արարատ Առաքելյանը և Արտյոմ Սիմոնյանը:

54՛ Փայլուն պահ է կորցնում Զավեն Բադոյանը: Արագ հակագրոհ սկսեց Արտակ Գրիգորյանը, երկար ուղերթով շարժվեց առաջ, փոխանցեց ձախից Միհրան Մանասյանին, նա էլ՝ կենտրոնում միայնակ մնացած Զավեն Բադոյանին: Վերջինս շատ երկար մշակեց գնդակը և ի վերջո վատ հարված կատարեց: Դարպասապահը հետ մղեց գնդակը:

49՛ Փոփոխություն. Երկրորդն՝ «Արարատի» կազմում: Սարգիս Մեթոյանի փոխարեն խաղը շարունակում է Գեղամ Թումբարյանը:

47՛ «Արարատն» ակտիվ է սկսել խաղակեսը: Մոտ 20մ տարածությունից վտանգավոր հարվածեց կատարեց Վարդան Արզոյանը: Հարվածը շեղ էր:

46՛ Երկրորդ խաղակեսը մեկնարկեց:

45+2՛ Ընդմիջում: Աբրահամ Խաշմանյանի թիմն առայժմ հաղթում է 1-0 հաշվով:

44՛ Փոփոխություն. երևում է՝ «Արարատի» ավագ մարզիչ Արկադի Անդրեասյանը շատ դժգոհ է մնացել թիմի բրազիլացի նորեկ Սիլասի խաղից: Նրան փոխարինեց Յուրի Գարեգինյանը:

43՛ Նպաստավոր դիրքում էր հայտնվել Զավեն Բադոյանը, բայց հարվածը չստացվեց:

41՛ Ոգևորված «Ալաշկերտը» սկսել է շատ ավելի ակտիվ գործել: Թիմը մոտ 30մ հեռավորության վրա տուգանայինի իրավունք էր ստացել, գնդակին մոտեցավ Արտակ Դաշյանը: Շեշտակի հարվածից հետո գնդակը սուրաց դարպասաձողի կողքով: Եթե գնդակն ընթանար դարպասին, ապա Պետրոսյանը դժվար թե փրկեր իր թիմին:

36՛ Մանասյանը կարծես շատ է սիրում գոլեր խփել այս մրցակցին: Նա իր կարիերայում «Արարատի» դարպասը գրավեց 13-րդ անգամ, ինչն այս թիմերի դիմակայությունում ռեկորդային ցուցանիշ է:

35՛ ԳՈՈՈՈՈՈՈՈՈԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼ՝ ՄԻՀՐԱՆ ՄԱՆԱՍՅԱՆ՝ 1-0. Անկյունայինի խաղարկումից հետո կատարված առաջին հարվածից հետո դարպասապահը հետ մղեց գնդակը, սակայն վրա հասած Մանասյանը մոտ 2մ տարածությունից անարգել գրավեց դարպասը:

30՛ «Ալաշկերտի» խաղացողների մոտ ավելորդ շտապողականություն է նկատվում: Շատ պարզ դրվագներում հաճախ սխալ փոխանցումներ են կատարում, հիմնականում՝ գրոհները սկսելիս:

28՛ Երկրորդ իրական գոլային պահն այս խաղում և կրկին՝ «Արարատի» կատարմամբ: Արագ զարգացած հակագրոհի արդյունքում աջ թևից փոխանցում հետևեց դեպի Դավիթ Մինասյանը: Նրա գլխի հարվածից հետո Արսեն Բեգլարյանին այս անգամ օգնության հասավ ուղղահայաց դարպասաձողը:

24՛ Խառնաշփոթ իրավիճակ «Արարատի» տուգանային հրապարակում: Անդրանիկ Ոսկանյանը ստացել էր գնդակը դարպասային հրապարակում, բայց հարվածելու փոխարեն հայտնվեց խոտածածկին: «Ալաշկերտի» ֆուտբոլիստներն ու մարզիչները 11-մետրանոց էին պահանջում, բայց, ըստ մրցավարների, ոչինչ չկար:

23՛ Զգուշացվեց Արտակ Գրիգորյանը Արգիշտի Պետրոսյանի նկատմամբ կոպիտ խախտման համար:

22՛ Մրցավարը ֆուտբոլիստներին թույլ է տալիս ջուր խմել և մի փոքր հանգստանալ:

21՛ Ինչպիսի պահ կորցրին «Արարատի» ֆուտբոլիստները: Աջ թևից հետևած փոխանցումից հետո տուգանայինի մատույցներում մենակ էր մնացել Անդրանիկ Քոչարյանը: Նրա հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից:

20՛ «Արարատն» աստիճանաբար հավասարեցրեց խաղը: Այժմ հյուրերն ավելի շատ են վերահսկում գնդակը:

13՛ Արթուր Եդիգարյանը հարվածեց հեռու տարածությունից, բայց շեշտակի հարվածը բարձր էր:

12՛ Ալաշկերտցիներն անկյունայինի իրավունք էին ստացել: Արտակ Դաշյանը ոտքով հարվածեց ընթացքից, բայց, ինչպես ասում են, գնդակը «չնստեց» ոտքին, և հարվածը շեղ ստացվեց:

9՛ «Ալաշկերտն» ակտիվ է սկսել հանդիպումը: Չմոռանանք, որ չեմպիոնը դեռ ոչ մի միավոր չի վաստակել՝ ի տարբերություն մրցակցի, որն առաջին տուրում հաղթանակ է տոնել:

8՛ Առաջին քիչ թե շատ վտանգավոր պահը ստեղծեցին դաշտի տերերը: Անկյունայինի խաղարկումից հետո Վահագն Մինասյանի՝ գլխով, և Արտակ Դաշյանի՝ ոտքով անընդմեջ հարվածներից հետո գնդակի ճանապարհը փակեցին «Արարատի» պաշտպանները:

1՛ Հանդիպումը մեկնարկեց: Աբրահամ Խաշմանյանը որոշակի անակնկալներ է մատուցել՝ պահեստայինների նստարանին թողնելով Խորեն Վերանյանին, Արտակ Եդիգարյանին և Որոշ Նենադովիչին: Փոխարենն առաջին անգամ հայտավորված է թիմի նորեկ Արտյոմ Սիմոնյանը, իսկ նորեկներից մյուս երկուսը՝ Նորայր Ասլանյանը և Կարեն Մուրադյանը, միայն տրիբունայից են հետևում խաղի ընթացքին:

Մեկնարկային կազմեր՝

«Ալաշկերտ». 55. Արսեն Բեգլարյան, 3. Անդրանիկ Ոսկանյան, 16. Միլյան Յաբլան 2. Դմիտրո Խովբոշա, 8. Գագիկ Դաղբաշյան, 19. Վահագն Մինասյան, 21. Արտակ Գրիգորյան, 9. Արտակ Դաշյան, 20. Արթուր Եդիգարյան, 11. Զավեն Բադոյան, 7. Միհրան Մանասյան:

Պահեստայիններ՝ 1. Էդվարդ Հովհաննիսյան, 6. Արարատ Առաքելյան, 15. Ուրոշ Նենադովիչ, 4. Մլադեն Զելկովիչ, 10. Խորեն Վերանյան, 14. Արտյոմ Սիմոնյոն, 17. Արտակ Եդիգարյան:

Գլխավոր մարզիչ՝ Աբրահամ Խաշմանյան:

«Արարատ». 22. Արսեն Պետրոսյան, 6. Արգիշտի Պետրոսյան, 20. Ռաֆայել Սաֆարյան, 5. Վարդան Արզոյան, 23. Գոռ Պողոսյան, 18. Սատուրնինո դե Սոուզա Սիլաս, 15. Սերգեյ Մկրտչյան, 2. Ռևիկ Եղիազարյան, 7. Դավիթ Մինասյան, 21. Անդրանիկ Քոչարյան, 19. Սարգիս Մեթոյան:

Պահեստայիններ՝ 12. Արման Մելիքսեթյան, 8. Յուրի Գարեգինյան, 25. Ամարանտե Ստրաուբ Լուկաս, 4. Ալեքսանդր Պետրոսյան, 10. Գարեգին Կիրակոսյան, 17. Գեղամ Թումբարյան, 11. Արթուր Ստեփանյան:

Գլխավոր մարզիչ՝ Ալբերտ Սաֆարյան:


«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»