Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Առաջնությունը նոր առաջատար և ռմբարկու ունի, իսկ գործող չեմպիոնին լուրջ փորձություն է սպասվում. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում օգոստոսի 11-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Հայաստանի Բարձրագույն խումբ, 2-րդ տուր. «Փյունիկ» 2-1 «Գանձասար-Կապան». Ալիկ Առաքելյանի (3 գոլով դարձել է առաջնության լավագույն ռմբարկուն) և Ռոբերտ Մինասյանի գոլերին հյուրերից պատասխանել է Ալեքս Քրիստիանը: Գլխավոր մարզիչներ Ալեքսեյ Երյեմոնկեն և Կարեն Բարսեղյանը մասնակցել են հետխաղյա մամուլի ասուլիսների: Փյունիկցիները վաստակել են 4 միավոր և այս պահին 1-ին տեղում են, իսկ կապանցիներն առայժմ ոչ մի միավոր չունեն:

Ռուսաստանի 2-րդ դիվիզիոն (հզորությամբ 3-րդ լիգա), Կենտրոնական շրջան. «Արարատ Մոսկվա» 3-0 «Խիմիկ». Գոլերի հեղինակ են դարձել Դավիդ Խուրցիձեն, Իգոր Լեբեդենկոն և Ռոման Պավլյուչենկոն: «Արարատն» այս պահին գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը հյուրընկալվել է «Բանանցի» մարզմանը: Գյումրեցի մարզիկը երևանյան մարզմանը ներկա է գտնվել թիմի պաշտպան Գևորգ Հովհաննիսյանի հրավերով:

Ուկրաինայի Պրեմիեր լիգա, 5-րդ տուր. «Դինամո Կիև» 3-0 «Զիրկա». Արման Հովհաննիսյանը փոխարինման է մտել 64-րդ րոպեին: «Զիրկան» ընթանում է 11-րդ հորիզոնականում:

«Գանձասար-Կապանը» կես տարվա պայմանագիր է ստորագրել ռուս պաշտպան Ալեքսանդր Յակովցևի հետ: 23-ամյա պաշտպանը ռուսական «Սմենա» ֆուտբոլային ակումբի սան է։ Հանդես է եկել նաև «Նիկա» ակումբում։ Նա հայտավորված էր «Փյունիկի» հետ հանդիպմանը, բայց այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել:

Ընկերական հանդիպում. «ՆԵԱ Սալամիս» 2-1 «Ապոլոն». Դավիթ Մանոյանը մասնակցել է երկրորդ խաղակեսին, իսկ Տարոն Ոսկանյանն՝ ամբողջ հանդիպմանը:

Ռուսաստանի Երիտասարդական լիգա, 6-րդ տուր. «ԲԿՄԱ Մ-21» 2-1 «Սպարտակ Մոսկվա Մ-21». Նաիր Տիկնիզյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 90-րդ րոպեին: «ԲԿՄԱ»-ի երիտասարդական թիմն ընթանում է 5-րդ հորիզոնականում:

Էստոնիայի Բարձրագույն խումբ, 23-րդ տուր. «Ինֆոնետ Տալին» 2-1 «Լևադիա». Ալեքսանդր Թումասյանը մասնակցել է ամբողջ խաղին, իսկ Սերգեյ Թումասյանը փոխարինման է մտել 73-րդ րոպեին: «Ինֆոնետ Տալինը» եզրափակում է լավագույն քառյակը:

Ուկրաինայի Երիտասարդական լիգա, 5-րդ տուր. «Ստալ Մ-21» 0-1 «Վորսկլա Մ-21». Արա Ադամյանը փոխարինման է մտել մրցավարի ավելացրած երկրորդ րոպեին: «Ստալ Մ-21»-ը զբաղեցնում է 11-րդ տեղը:

Իրանի Բարձրագույն խումբ, 3-րդ տուր. «Գոստարեշ» 1-0 «Սեպիդրոդ». Անդրանիկ Թեյմուրյանը, ով վերջերս է համալրել այս ակումբի կազմը, մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Գոստարեշը» 10-րդ հորիզոնականում է:

Այսօր կայանալու է Հայաստանի Բարձրագույն խմբի 2-րդ տուրի՝ «Ալաշկերտ»«Արարատ» հանդիպումը: Խաղից առաջ անհրաժեշտ բոլոր տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ:


Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Հայաստանի ազգային հավաքականը 25 տարեկան է

Իսլանդիայի հավաքականը ծաղրել է ԱՄՆ-ի հավաքականին

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Ազգերի լիգայի օրացույցը

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 6)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 5)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)

Հաքերները կոտրել են «Բարսելոնայի» թվիթերյան էջը և սկանդալային հայտարարություն տարածել

Բրազիլացի պաշտպան և աշխարհի չեմպիոն Լուսիոն կազմել է իր «երազանքի» թիմը

Արիեն Ռոբենը կազմել է իր երազանքի թիմը (ֆոտո)

Ռոնալդինիոն կազմել է իր Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականը

Ռոնալդոն կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը