Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ստալի» հաղթանակը, թիմի ավագ Էդգար Մալաքյանը և հայկական նորաստեղծ թիմերի ընկերական խաղը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հուլիսի 16-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Ընկերական մրցավեճ են անցկացրել հայկական նորաստեղծ երկու ակումբները՝ «Արցախը» և «Ավան Ակադեմիան»: Հանքավանում կայացած խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2: «Ավան Ակադեմիայից» առաջին խաղակեսում դուբլ է ձևակերպել Ռաֆիկ Մելիքյանը, իսկ «Արցախից»՝ Արմո Ադամյանը: «Արցախի» գլխավոր մարզիչը Տիգրան Եսայանն է, «Ավան Ակադեմիայինն»՝ Արտակ Օսեյանը:

«Բանանցն» իր ուսումնամարզական հավաքը Վրաստանում կավարտի հուլիսի 17-ին՝ ստուգողական խաղ անցկացնելով ոչ թե Բաթումիի «Դինամոյի» հետ, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, այլ՝ «Ցխումիի», որը խաղում է վրացական «Լիգա-3»-ում: «Բանանցը» նախորդ ընկերական խաղերում կրել է մեկ պարտություն (1-3, «Դիլա Գորի») և տոնել մեկ հաղթանակ (4-3, «Լոկոմոտիվ Թբիլիսի»):

Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 1-ին տուրում «Ստալը» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթանակ է տոնել «Զարյայի» նկատմամբ: Էդգար Մալաքյանը՝ որպես թիմի ավագ, մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Գոռ Մալաքյանը փոխարինման է մտել 63-րդ րոպեին: Հայազգի Արթուր Դանիելյանը նույնպես մասնակցել է ամբողջ խաղին՝ ստանալով դեղին քարտ: «Ստալի» գլխավոր մարզիչը Եղիշե Մելիքյանն է:

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրում առաջնության նորեկ «ԲՄԱ-Խաբարովսկը» հյուրընկալել է «Զենիթին» և պարտություն կրել 0-2 հաշվով: Ռուսլան Կորյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Ռուսլան Կորյան. «Լավ խա՞ղ ցուցադրեցինք այս մրցավեճում. այո՛: Մենք մեր ուժերով ենք Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճել, ուստի որևէ մեկից վախենալու պատճառ չունենք: Վատ չխաղացինք, պարզապես բախտներս մի փոքր չբերեց: Ես տուգանայինից հարվածեցի դարպասաձողին, Խուան Լեսկանոն՝ նույնպես»:

«Բեշիքտաշը» ստուգողական հանդիպման շրջանակներում ոչ-ոքի՝ 3-3 է խաղացել գերմանական «Ֆորտունայի» հետ: Արաս Օզբիլիսը մասնակցել է առաջին խաղակեսին:

Սաուդիայի Արաբիայի «Ալ-Շաբաբն» ընկերական հանդիպում է անցկացրել «Պրշիբրամի» հետ և առավելության հասել 4-1 հաշվով: Թիմի նորեկ Մարկոս Պիզելին մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 1-ին տուրում «Զիրկան» հյուրընկալվելիս 1-1 հաշվով է ավարտել «Կարպատների» հետ հանդիպումը: Արման Հովհաննիսյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգայի նորեկ «Յան Ռեգենսբուրգն» ընկերական խաղում մրցել է «Աալենի» հետ և պարտություն կրել 2-3 հաշվով: Սարգիս Ադամյանը փոխարիման է մտել արդեն 14-րդ րոպեին:

«Ուրալի» գլխավոր մարզիչ. Ալեքսանդր Թարխանով. «Վարազդատ Հարոյանի նկատմամբ Հայաստանի հավաքականում և Իրանում այլ պահանջներ են եղել, ուստի նրան դեռ ժամանակ է անհրաժեշտ հարմարվելու համար: Ճիշտ է, նա վերջին ժամանակներս գրեթե միշտ խաղացել է, բայց դեռ կան որոշ գործոններ: Մենք չցանկացանք վերջին խաղում ռիսկի դիմել և հիմնական կազմում ընդգրկեցինք Դինգային»:

«Ցյուրիխի» պաշտոնական կայքը հայտնել է, որ թիմի հարձակվող Արտյոմ Սիմոնյանը առաջիկա մրցաշրջանը վարձավճարով անցկացնելու է բելառուսական «Կրումկաչիում», որը երկրի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը:

Դանիայի Սուպերլիգայի 1-ին տուրում «Հոբրոն» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթանակ է տոնել «Էլիտա 300»-ի նկատմամբ: Էդգար Բաբայանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 63-րդ րոպեին:


Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Արազ Օզբիլիսը կհեռանա «Բեշիքտաշից»

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Մանուչարյանը որակազրկվեց 6 խաղով

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Ռուսլան Կորյանը հրաշալի գոլի հեղինակ է դարձել՝ տուգանային հարվածով (տեսանյութ)

Դիեգո Մարադոնան դարձել է Մարկոս Պիզելիի նախկին թիմի գլխավոր մարզիչը (լուսանկար)

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

«Արարատը» 2-րդ անընդմեջ տնային հաղթանակն է տոնում

Իրանի փոխչեմպիոն Հրայր Մկոյանը և ՀՖՖ-Դավիթ Յուրչենկո երկխոսությունը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Էդգար Մանուչարյանը կարող է որակազրկվել 6 խաղով

Էդգար Մանուչարյան. «Բոլորս էլ խաղավերջի բախման համար արժանի էինք կարմիր քարտի»