Լրացուցիչ

Ընտրել լեզուն

35-ամյա Ֆեդերերը լաց եղավ բացառիկ նվաճման հասնելուց հետո (տեսանյութ)

Ինչպես արդեն հայտնել ենք, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակչում հաղթել է խորվաթ Մարին Չիլիչին (6-3, 6-1, 6-4):

Նա դարձել է ռեկորդակիր տղամարդկանց թենիսում «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում նվաճած տիտղոսների քանակով՝ 19: Սա Ֆեդերերի 2-րդ տիտղոսն էր այս մրցաշրջանում և Ուիմբլդոնի մրցաշարերում նվաճած 8-րդ ոսկին:

Շվեյցարացին, ով հաջորդ ամսին նշելու է իր ծննդյան 36-րդ տարեդարձը, Ուիմբլդոնում հաղթանակել է վերջին 5 տարում առաջին անգամ: Նա «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում մեկ մրցաշրջանում մեկից ավելի տիտղոս է նվաճում առաջին անգամ վերջին 8 տարում. Ռոջերը տարվա սկզբում հաղթող էր դարձել նաև Ավստրալիայի Բաց առաջնությունում:

Ֆեդերերը հանդիպումից հետո չկարողացավ թաքցնել իր էմոցիաները: