Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայ-վրացական գոլերով հարուստ խաղը և «Արարատի» համալրումը բրազիլացիներով. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հուլիսի 15-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Ըստ VivaroNews.am-ի տեղեկությունների՝ «Շիրակի» նախագահ Արման Սահակյանը երեկ մեկնել է Մոսկվա՝ համաձայնեցնելու թիմի 18-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի՝ «Լոկոմոտիվ» տեղափոխության վերջին պայմանները և ստորագրելու պայմանագիր: Անձամբ Վահանը ներկա է գտնվել Ռուսաստանի Սուպերգավաթի՝ «Սպարտակ» – «Լոկոմոտիվ» խաղին (2-1, լր. ժ.):

Երևանի «Արարատն» ընկերական հանդիպում է անցկացրել Իրանի փոխչեմպիոն «Էսթեղլալի» հետ, որն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Իրանական ակումբը հաղթանակ է տոնել 2-1 հաշվով: Հայկական ակումբից հաշվի տարբերությունը կրճատել է Արգիշտի Պետրոսյանը: «Էսթեղլալի» պաշտպան Հրայր Մկոյանը չի մասնակցել հանդիպմանը:

«Արարատն» այս հանդիպումից հետո պայմանագրեր է կնքել բրազիլացի 2 ֆուտբոլիստների հետ, ովքեր թիմում փորձաշրջան էին անցնում: Խոսքը Սիլաս Սատուրնինո դե Սոուզայի և Լուկաս Ամարանտե Ստրաուբի մասին է:

«Բանանցն» ընկերական խաղում 4-3 հաշվով առավելության է հասել Թբիլիսիի «Լոկոմոտիվի» նկատմամբ: Երևանյան թիմն առաջին խաղակեսից հետո առջևում էր 3-0 հաշվով, սակայն այնուհետև հաղթել է միայն նվազագույն առավելությամբ: «Բանանցից» գոլի հեղինակ են դարձել Նենադ Ինյացը և Վահագն Այվազյանը, ինչպես նաև նորեկներից երկուսը՝ Ղուկաս Պողոսյանն ու Մատվեյ Գույգանովը:

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նոր՝ 2017/18թթ. առաջնության 1-ին տուրում «Ուրալը» սեփական հարկի տակ մրցել է «Ռոստովի» հետ և գրանցել ոչ-ոքի՝ 1-1: Վարազդատ Հարոյանը մնացել է պահեստայինների նստարանին, իսկ Էդգար Մանուչարյանը հայտավորված չի եղել խաղին, քանի որ դեռ ապաքինվում է վնասվածքից: «Ռոստովից» ամբողջական հանդիպում է անցկացրել Խորեն Բայրամյանը:

Նույն մրցաշարում «Անժին» սեփական հարկի տակ 1-3 հաշվով պարտություն է կրել Մոսկվայի «ԲԿՄԱ»-ից: Մախաչկալայի ակումբի գլխավոր մարզիչն Ալեքսանդր Գրիգորյանն է:

«Ալաշկերտը» սկսել է նախապատրաստվել Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի՝ «ԲԱՏԷ»-ի հետ պատասխան խաղին, որը կայանալու է հուլիսի 18-ին, «Հանրապետական» մարզադաշտում: Առաջին մրցավեճում գրանցվել է ոչ-ոքի՝ 1-1:

Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի՝ «Ալաշկերտ»«ԲԱՏԷ» հանդիպումը սպասարկելու է Սլովակիայի մրցավարական անձնակազմը՝ Պետեր Կրալովսկիի գլխավորությամբ: Նրա օգնականներն են Միրոսլավ Բենոկը և Էրիկ Վայսը: 4-րդ մրցավարն է Պավել Սունյարը:

Ռուսաստանի ՖԼ-ի (1-ին դիվիզիոն) 2-րդ տուրում «Ֆակելը» սեփական հարկի տակ 2-2 հաշվով է ավարտել «Շիննիկի» հետ հանդիպումը: «Ֆակելի» նորեկ Արմեն Համբարձումյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Արթուր Առուստամյանը չի հայտնվել հայտացուցակում:

Նույն մրցաշարում «Ենիսեյը» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթանակ է տոնել «Տյումենի» նկատմամբ: Արթուր Սարկիսովը չի հայտնվել հայտացուցակում, իսկ Արթուր Մալոյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել ընդմիջումից անմիջապես հետո:

Մոսկվայի «Արարատի» սեփականատեր Վալերի Հովհաննիսյան. «Մեր նպատակն այն չէ, որ միայն հայերն աջակցեն ակումբին: Ցանկանում ենք՝ մեզ համակրեն բոլորը, ովքեր սիրում են ֆուտբոլ, որպեսզի մեր խաղերին մարզադաշտ հաճախեն ընտանիքներով: Հաճելի է, որ այսքան բարձրակարգ ֆուտբոլիստներ են եկել թիմ: Հավատացե՛ք՝ նրանք չեն եկել փողերի պատճառով: Չենք թաքցնում՝ մեր նպատակն 1-ին դիվիզիոնի ուղեգիր նվաճելն է»:

Ամերիկյան «Չիկագո Ֆայրի» հարձակվող Դավիթ Արշակյանը վնասվածք է ստացել և շարքից դուրս մնացել անորոշ ժամանակով: Նա առանց այդ էլ հազվադեպ էր հայտնվում իր թիմի հանդիպումների նույնիսկ հայտացուցակում:

Մոլդովայի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրում «Զիմբրուն» հյուրընկալել է «Սֆինտուլին» և հաղթել 4-0 հաշվով: Արտյոմ Խաչատուրովը մասնակցել է ամբողջ մրցավեճին:

Ղազախստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում Կարագանդայի «Շախտյորը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է «Օկժետպեսին»: Գևորգ Նաջարյանը եղել է պահեստայինների թվում և փոխարինման մտել 82-րդ րոպեին:


«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»