Լրացուցիչ

Ընտրել լեզուն

13 մլն եվրո ՝ Խավիեր Հերնանդեսի համար

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բայերի» հարձակվող Խավիեր Հերնանդեսը կարող է հայտնվել «Արսենալում»: Այս մասին հայտնում է goal.com-ը, ով նաև նշում է, որ լոնդոնյան ակումբը պատրաստ է մեքսիկացի ֆուտբոլիստի համար վճարել 13 մլն եվրո:

Հիշեցնենք, որ մինչ այս մրցաշրջանը Չիչարիտոն հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»: Ընթացիկ մրցաշրջանում Հերնանդեսը Բունդեսլիգայում 14 խաղերում դարձել է 11 գոլի հեղինակ: