Լրացուցիչ

Ընտրել լեզուն

101-ամյա հնդիկ արագավազորդուհին դարձել է համաշխարհային խաղերի հաղթող (տեսանյութ)

Նոր Զելանդիայում ընթացող վետերանների համաշխարհային խաղերում 100 մ վազքի մրցմանը մասնակցում էր 101 տարեկան մի կին՝ Ման Կուրը: Վերջինիս հաղթելու համար անհրաժեշտ էր ընդամենը հասնել եզրագծին, քանի որ նա միակ մասնակիցն էր 100 տարեկանից բարձր մարզիկների խմբում:

Ման Կուրին 100 մետրը հաղթահարելու համար պահանջվեց 74 վայրկյան՝ 1 րոպե և 4 վայրկյան ավելի, քան Ուսեին Բոլտի համաշխարհային ռեկորդն է: Սակայն, դա չի նվազեցնում 101-ամյա արագավազորդի ձեռքբերումը, ով թեթև աթլետիկայով սկսել է զբաղվել միայն 93 տարեկանում: