Լրացուցիչ

Ընտրել լեզուն

10 տպավորիչ փաստեր ԵՎՐՈ-2016-ի խմբային փուլից

Վիվառո Նյուզն առանձնացրել է 10 տպավորիչ փաստեր, որոնք բնորոշում են ԵՎՐՈ-2016-ի խմբային փուլը:

  • Իտալիան իր 3 խաղերում միայն մեկ անգամ է հայտնվել խաղից դուրս վիճակում: Միայն Ռոնալդուն 10 անգամ խաղից դուրս վիճակում է եղել:
  • Իսպանիայի հավաքականի միանգամից 5 ֆուտբոլիստներ ներառված են ԵՎՐՈ-2016-ի խմբային փուլում ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստների լավագույն տասնյակում: Միայն Թոնի Կրոսն է կատարել ավելի շատ փոխանցումներ:
  • 1/8 եզրափակիչ դուրս եկած Հյուսիսային Իռլանդիան ամենաքիչ հարվածներն է կատարել դարպասին՝ 17: Դա 53-ով քիչ է, քան Պորտուգալիան է կատարել:
  • Հյուսիսային Իռլանդիան տարածքային ամենաքիչ առավելությունն է ունեցել (28,5%), Իռլանդիայից մի փոքր քիչ (29%): Այս երկու թիմերը նաև ամենաքիչ փոխանցումներն ունեն՝ 416 և 485՝ համապատասխանաբար 1455 և 1386 փոխանցումով ավելի քիչ, քան Իսպանիան (1871):
  • Կրիշտիանու Ռոնալդուն ամենաշատ հարվածներ կատարած ֆուտբոլիստն է՝ 30 հարված (10 հարված 1 խաղում): Սա 13-ով շատ է, քան կատարել է Գարեթ Բեյլը, և ավելին, քան Հյուսիսային Իռլանդիայի ողջ թիմը: Ռոնալդուի միայն 7 հարված է հասել դարպասին (23%), իսկ ահա Բեյլի հարվածների 71%-ը դարպասին է եղել:
  • Զլատան Իբրահիմովիչը 3 խաղի ընթացքում միայն 1 հարված է կատարել դարպասին: Բացի այդ, Իբրահիմովիչը իր թիմի միակ ֆուտբոլիստն է, որ հայտնվել է խաղից դուրս վիճակում:
  • Առաջին անգամ ԵՎՐՈ-1996-ից հետո ոչ մի թիմ չի կարողացել հաղթել խմբային փուլի բոլոր 3 խաղերում:
  • ԵՎՐՈ-2016-ում մինչ այժմ ամենաշատ գոլերը խփել են Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները՝ 6: «Արքայական ակումբին» հետևում են «Բուրսասփորը», «Ֆեներբախչեն», «Ինտերը» և «Յուվենտուսը»՝ 3-ական:
  • Երբ Ռումինիան վերջին անգամ եզրափակեց իր խումբը ԵՎՐՈ-ում, Գերմանիան դարձավ չեմպիոն՝ 1996թ.:
  • Խորվաթիայի դեմ հանդիպմանը Մորատան միայն երկրորդ անգամ պարտվեց մի խաղում, որում դարձել է գոլի հեղինակ: Առաջինը Չեմպիոնների լիգայի եզրափակիչն էր «Բարսելոնայի» դեմ:

Երբ ֆավորիտները պարտվում են, անհավանական խաղադրույքները` հաղթում

Հայտնի է ԵՎՐՈ-2016-ի լավագույն գոլը

«Գլխավոր մարզիչ» Կ. Ռոնալդուն Պորտուգալիա – Ֆրանսիա խաղի ժամանակ (տեսանյութ)

Պորտուգալիա 0-0 Ֆրանսիա. Հիմնական ժամանակում հաղթողը չորոշվեց

Գերմանիա – Ֆրանսիա. Առաջին խաղակեսից հետո

Պորտուգալիա 2-0 Ուելս. Ռոնալդուն ու խաղընկերները եզրափակիչում են

Պորտուգալիա – Ուելս. Ռոնալդուն ու Նանին մեկական գոլ խփեցին 3 րոպեում

Պորտուգալիա – Ուելս. Առաջին խաղակեսից հետո

Պորտուգալիա – Ուելս. Խաղից առաջ, մեկնարկային կազմեր

Իսլանդացիները կրկնում են հայտնի հնարքը հայրենիքում` հազարավոր երկրպագուների հետ (տեսանյութ)

Ինչպես է Ռոնալդուն ստիպում Մոուտինյոյին մասնակցել 11 մետրանոց հարվածաշարին (տեսանյութ)

Ֆրանսիա 5-2 Իսլանդիա. Իսլանդական հեքիաթն ավարտված է

Ֆրանսիա – Իսլանդիա. Առաջին խաղակեսից հետո

Ինչպես են ուելսցիները հանդերձարանում տոնում հաղթանակը (տեսանյութ)

Ուելս 3-1 Բելգիա. Բեյլն ու խաղընկերները կիսաեզրափակիչում են

Ուելս – Բելգիա. Առաջին խաղակեսից հետո