Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

10 փաստ Հայաստան-Ռումինիա հանդիպումից

Ռումինիայի հավաքականի հետ անցկացրած 4-րդ խաղում մեր ընտրանին 3-րդ պարտությունը կրեց: Միակ միավորը ռումինացիների հետ մրցավեճում ՀՀ հավաքականը վաստակել է առաջին խաղում՝ 2004թ. նոյեմբերի 17-ին Երևանում կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղն ավարտելով ոչ-ոքի՝ 1:1: Դրանից հետո կայացած 3 հանդիպումներում մեր ֆուտբոլիստներին չի հաջողվել գրավել ռումինացիների դարպասը՝ փոխարենը բաց թողնելով 10 գոլ:

24. Varazdat Haroyan and Karen Muradyan after the match - VivaroNews.am

ՀՀ հավաքականը 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Ընտրական մրցախաղերում ևս մեր ֆուտբոլիստները 3-րդ անընդմեջ խաղում դաշտից պարտված հեռացան: Չեխիայի, Դանիայի և Ռումինիայի հավաքականների հետ հանդիպումներում մեր ֆուտբոլիստներին չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը՝ սեփականը բաց թողնելով 9 գնդակ: Վերջին գոլը ՀՀ հավաքականը խփել է Սալվադորի ընտրանու դարպասը. 77-րդ րոպեին աչքի էր ընկել Գեղամ Կադիմյանը: Այնպես որ արդեն 283 րոպե շարունակ մեր ֆուտբոլիստներին չի հաջողվել գրավել մրցակցի դարպասը:

Էլ ավելի երկար է գոլային երաշտն ընտրական մրցախաղերում՝ 468 րոպե: Վերջին գոլը մեր ֆուտբոլիստները խփել են անցյալ տարվա հունիսի 13-ին Երևանում պորտուգալացիների հետ կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղի 72-րդ րոպեին: Գոլի հեղինակ էր դարձել Հրայր Մկոյանը: Դրանից հետո սերբերի (0:2), դանիացիների (0:0, 0:1), ալբանացիների (0:3) և ռումինացիների (0:5) հետ անցկացրած ընտրական 5 հանդիպումներում մեր հավաքականը չի գտել մրցակցի դարպասի բանալին:

Ռումինացիների հետ հանդիպման արդեն 12-րդ րոպեին ՀՀ հավաքականը մրցակցին զիջում էր 0:3 հաշվով: Նման բան նախկինում երբեք չէր գրանցվել: Ի դեպ, 12-րդ րոպեին Ռազվան Մարինի խփած գոլն աշխարհի առաջնությունների ընտրական 54 հանդիպումներում մեր հավաքականի բաց թողած 100-րդ գնդակն էր:

Արսեն Բեգլարյանն ու Մարկոս Պիզելին Հայաստան - Ռումինիա խաղից հետո

5:0 հաշվով տոնած հաղթանակը ռումինացիների համար բնավ էլ ամենախոշորներից չէր: Նրանց համար ռեկորդային է 1973թ. հոկտեմբերի 14-ին Բուխարեստում ֆինների նկատմամբ աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում 9:0 հաշվով տոնած հաղթանակը: 21-րդ դարում Ռումինիայի հավաքականն իր ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնել է 2002թ. հոկտեմբերի 16-ին կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում՝ 7 անպատասխան գնդակ խփելով Լյուքսեմբուրգի հավաքականի դարպասը:

2-րդ անընդմեջ խաղում Հայաստանի հավաքականի դարպասին 11մ հարված նշանակվեց: Եթե դանիացիների հետ խաղում Արսեն Բեգլարյանը հետ մղեց Քրիստիան Էրիկսենի հարվածը, ապա ռումինացի Բոգդան Ստանկուի հետ մենամարտում նա անզոր էր փրկելու հավաքականին գոլից:

Մարկոս Պիզելին առաջին անգամ իր թիմակիցներին խաղադաշտ դուրս բերեց հավաքականի ավագի թևկապով: Նա դարձավ ազգային հավաքականի 15-րդ ավագը: Ռումինացիների հետ խաղին մասնակցած մեր ֆուտբոլիստներից Մարկոսն ամենատարեցն ու ամենափորձառուն էր: Հոկտեմբերի 3-ին 32-ամյակը նշած բրազիլացին հավաքականում 52-րդ հանդիպումն անցկացրեց:

Հայաստանի հավաքականի հանդիպումներում գրանցվեց ամենաարագ հեռացումը: Գոռ Մալաքյանն արդեն 3-րդ րոպեին կարմիր քարտի արժանացավ ու լքեց խաղադաշտը:

15. Armenia - Romania - VivaroNews.am

Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում 12-րդ հանդիպումն անցկացրեց և 7–րդ պարտությունը կրեց (մնացած 5 խաղերն ավարտվել են ոչ-ոքի): Ռումինացիներից կրած պարտությունը Սուքիասյանի օրոք 4-րդ անընդմեջն էր աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում: Հիշեցնենք, որ նրա գլխավորությամբ մեր հավաքականը 2001թ. պարտվել էր ընտրական մրցաշարի ավարտական երկու հանդիպումներում՝ խոշոր հաշիվներով զիջելով ուկրաինացիներին (0:3) և նորվեգացիներին (1:4):

Արսեն Բեգլարյանը դարձավ հավաքականի մեկ խաղում 5 և ավելի գոլ բաց թողած 3-րդ դարպասապահը: Առավել անհաջող է գործել Արմեն Ավագյանը, ով 1997թ. 7-ական գնդակ է բաց թողել Չիլիի և Վրաստանի հավաքականների հետ ընկերական հանդիպումներում: Ռոման Բերեզովսկին 1996թ. 5 գնդակ է ընդունել սեփական դարպասը գերմանացիների հետ Երևանում կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում, իսկ 2014թ. Մայնցում նա 6 անգամ գնդակը հանել է ցանցից նույն Գերմանիայի հավաքականի հետ կայացած ընկերական խաղում:


ԱՄՆ-ն,Կանադան, Մեքսիկան ԱԱ-2026-ի անցկացման հայտ են ներկայացրել

Միջազգային դադարի լավագույն և վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականները

Հայաստանի հավաքականը հաղթում է ղազախներին և շրջանցում Ռումինիայի ընտրանուն (տեսանյութ)

Հայաստան – Ղազախստան. 2 գոլ՝ 2 րոպեում. Հայաստանի հավաքականն առջևում է (տեսանյութ)

Հայաստան – Ղազախստան. Հյուրերը 10 հոգով են, Մանուչարյանն ու Օզբիլիսը՝ խաղադաշտում (տեսանյութ)

Հայաստան – Ղազախստան. Առաջին կեսից հետո (տեսանյութ)

Հայաստան – Ղազախստան. Պետական օրհներգի կատարում (տեսանյութ)

Հայաստան – Ղազախստան. Ուղիղ եթեր (տեսանյութ)

Շվեդիան, Շվեյցարիան ու Բոսնիա և Հերցեգովինան հաղթանակներ են տանում, այլ արդյունքներ

Պաուլինյոյի հեթ-տրիքը օգնեց բրազիլացիներին խոշոր պարտության մատնել ուրուգվայցիներին (տեսանյութ)

Հայտնի է, թե ով կսպասարկի Հայաստան – Ղազախստան հանդիպումը

ՖԻՖԱ-ն նախատեսում է տեսակրկնություններ կիրառել Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությունում

Բրազիլիայի հավաքականի հայտացուցակն Ուրուգվայի ու Պարագվայի ընտրանիների դեմ խաղերի համար

Յուրա Մովսիսյան. «Հուսով եմ՝ Հայաստանի հավաքականը կմասնակցի 2018թ. Աշխարհի գավաթին»

«Յուվենտուսը» կվաճառի Դիբալայի տրանսֆերը 200 մլն. եվրոյի դիմաց

Ջանլուիջի Բուֆոն. «Դժվար թե կշարունակեմ կարիերաս ԱԱ 2018-ից հետո»